2

Մեդիա ֆորում Մոսկվայի մանկավարժական պետական համասլարանում
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2019թ-ի հունիսի 6-7-ը անցկացնելու է Մեդիա ֆորում «Թվային հասարակությունում մանկավարժական կրթությունը. մարտահրավերներ, խնդիրներ, հեռանկարներ» խորագրով: Կարդալ ավելին...

Միջազգային փառատոն Ստավրոպոլում
Հարգելի ուսանողնե՛ր, 2019 թվականի հունիսի 4-9 Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի է ունենալու <<Студенческая весна стран БРИКС и ШОС>> 3-րդ միջազգային փառատոնը: Կարդալ ավելին...

Նորարարության մրցույթ երիտասարդ գիտնականների համար
ԱՐՓԱ հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների համար: Լավագույն կհամարվի այն հայտը, որը կգերազանցի նմանօրինակ աշխատանքներին և կներառի փորձարարական արդյունքներ, տվյալներ, պատկերներ և հաշվարկներ: Կարդալ ավելին...

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մինչև 35 տարեկան Երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին, նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին: Կարդալ ավելին...

«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորում
2019 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը ք. Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը կազմակերպում է «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը: Այս տարի ֆորումը համախմբելու է արհեստական բանականության և բնական գիտությունների ոլորտների գիտնականներին, առաջատար մասնագետներին և նորարարներին աշխարհի տարբեր գիտական և տեխնոլոգիական կենտրոններից: Կարդալ ավելին...

«Լավ և վատ հարևան» խորագրով միջազգային գիտաժողով Ռուսաստանի պետական հումանիտար և տեխնոլագիական համալսարանում
Ռուսաստանի Օրեխովո-Զուեվոյի պետական հումանիտար և տեխնոլագիական համալսարանը սույն մայիսի 17-18 անցկացնում է « Լավ և վատ հարևան» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է տարբեր ժանրերի ազգային պատմվածքներում հարևանի կերպարի վերլուծությանը: Կարդալ ավելին...

Հանրապետական գիտաժողով ԳՊՀ-ում
2019թ. հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կայնալու է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ա. Բակունցի 120-ամյակին: Կարդալ ավելին...

Գիտաժողով ՀՊՄՀ-ում
2019թ. հունիսի 24-25-ը ՀՊՄՀ-ում տեղի կունենա «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիայի կողմից կազմակեպվող «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: Կարդալ ավելին...

Մասնագիտական որակավորման քննություններ` հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար
2019թ. ապրիլ-հունիս ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով: Կարդալ ավելին...

ՇՊՀ «Գիտական տեղեկագիր» հանդեսում տպագրման համար ընդունվում են գիտական հոդվածներ
Տեղեկացնում ենք, որ ելնելով ԲՈԿ-ի պահանջներից՝ այսուհետ ՇՊՀ Գիտական տեղեկագիրը լույս է տեսնելու տարեկան 2 համարով: Կարդալ ավելին...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Կարդալ ավելին...

«Իմ հետազոտության աշխարհը» միջազգային գիտաժողով աշակերտների համար
Սույն թվականի ապրիլի 19-26-ը Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացվելու է «Իմ հետազոտության աշխարհը» միջազգային 3-րդ գիտաժողովն աշակերտների համար: Կարդալ ավելին...

Վերապատրաստման դասընթացներ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում ԱՊՀ բուհերի գիտամանկավարժական և վարչական աշխատակիցների համար` վերապատրաստում անցնելու Հայաստանում, համատեղելով հանգիստը: Վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու են 2019թ-ի 1-ին կիսամյակում: Կարդալ ավելին...

«Մենք պիտի հիշենք ապրելու համար…» խորագրով գիտատեսական ընթերցումներ
ՀՀ ԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ սիրով հրավիրում է Շիրակի մարզի բոլոր կրթական հաստատությունների աշակերտներին, ուսանողներին և այս հիմնախնդրով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի` մասնակցելու «Մենք պիտի հիշենք ապրելու համար…» խորագրով գիտատեսական ընթերցումներին, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցին։ Կարդալ ավելին...

Միջհամալսարանական գիտական նստաշրջան՝ նվիրված Հ. Թումանյանի 150-ամյակին
2019թ. մայիսի 14-16-ը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջհամալսարանական գիտական նստաշրջան՝ նվիրված Հ. Թումանյանի 150-ամյակին: Կարդալ ավելին...

Գիտատեխնիկական ոլորտում պետբյուջեից ֆինանսավորում ստանալու մրցույթ
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով մինչև 2019 թվականի ապրիլի 5-ն անհրաժեշտ է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե ներկայացնել 2020-2022թթ. գիտական և գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև 2020թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման բազային ծրագրերի հայտերը (նաև խտասկավառակով): Կարդալ ավելին...

Մրցանակաբաշխություն կենսաբանական գիտությունների ոլորտում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ — Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Կարդալ ավելին...

Միջազգային ուսանողական սիմպոզիում Մոսկվայում
019թ. մայիսի 14-15-ը Մոսկվայի “Заповедное посольство” կենտրոնում տեղի է ունենալու «Ռուսաստանն աշխարհում. պատմություն, արդիականություն, զարգացում» միջազգային ուսանողական սիմպոզիում: Կարդալ ավելին...

«Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով
2019թ. սեպտեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ում տեղի է ունենալու «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. ապրիլի 30-ը ներկայացնել մասնակցության հայտը: Կարդալ ավելին...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 2019Թ. ԱՊՐԻԼԻ 17-18
2019թ. ապրիլի 17-18-ը Հյուսիսային համալսարանում տեղի է ունենալու «Հ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. մարտի 31-ը ներկայացնել մասնակցության հայտը: Կարդալ ավելին...

Իվանո-ֆրանկովսկի համալսարանի գիտատեղեկատվական ամսագրի 7-րդ համարում ընդգրկելու և տպագրելու համար հոդվածներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 25:
Ամսագրում տպագրվում են իրավունքի ոլորտին առնչվող նյութեր: Կարդալ ավելին...

Երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ
Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտն անկացնում է մակավարժական բուհերի երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ: Կարդալ ավելին...

Ֆիզիկական կուլտուրայի ազգային ինստիտուտը սույն թվականի մայիսի 23-25-ը անցկացնում է միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայրենական և արտասահմանյան մասնագետների փորձը: Կարդալ ավելին...

ԱՊՀ երկրների երիտասարդ հետազոտողների մրցույթ
Ռուսական գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը հայտարարում է Ա. Գրոմիկայի անվան երիտասարդ հետազոտողների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել եվրասիական տարածքում դիվանագիտության և ինտեգրացիոն գործընթացների հետազոտությունները: Մրցույթն ուղղված է երիտասարդ հետազոտողների և դիվանագետների միջև երկխոսության, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ երկրների ուսումնական և հետազոտական հաստատությունների փոխգործունեության ընդլայնմանը: Կարդալ ավելին...

2019թ. մայիսի 11-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի է ունենալու Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով: Զեկուցումով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը: Կարդալ ավելին...

Սոցիոլոգիական հետազոտություն Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից
Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիան և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը (ՄՊՄՀ) 2019 թ.-ի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը անցկացնում են սոցիոլոգիական հետազոտություն հետևյալ թեմաներով՝ Կարդալ ավելին...

2019թ. փետրվարի 26-ին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենալու «Մանկավարժական կրթությունը տնտեսության թվայնացման պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2019թ. փետրվարի 20-ն առցանց գրանցվել http://euapu.ru հղումով: Կարդալ ավելին...