ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 

Համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնը հիմնադրվել է 2023թ.-ին: Մինչ այդ վերջին տարիների ընթացքում կենտրոնի գործառույթները տարբեր ժամանակահատվածներում իրականացվել են Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի (2018-2023թթ.), Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի (2017-2018թթ.), Գիտության և հետազոտության բաժնի (2016-2017թթ.) կողմից:

 

 

 

 

 

Կենտրոնի հիմնական գործառույթներն են.

  • Համալսարանի Զարգացման ռազմավարական ծրագրի հաստատումից հետո, վերջինիս համապատասխան՝ ըստ վերաբերելիության, մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ռեկտորի հաստատմանն է ներկայացնում իր հնգամյա և դրանից բխող ամենամյա աշխատանքային ծրագրերը:
  • ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության համաձայն Գիտական խորհրդին է ներկայացնում իր գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը:
  • Կազմակերպում և համակարգում է հետազոտողի կրթական աստիճանում ուսումնառության ողջ գործընթացը:
  • Համակարգում է Համալսարանի գիտամանկավարժական համակազմի ներկայացուցիչների գիտական կոչում ստանալու գործընթացը:
  • Կազմակերպում է վերապատրաստումներ գիտամանկավարժական և ուսանողական համակազմերի շրջանում՝ միտված գիտական աշխատություններ գրելու և հետազոտական հմտությունների զարգացմանը, գիտական դրամաշնորհային ծրագրերում նրանց ներգրավվածության բարձրացմանը:
  • Կազմակերպում է հանրապետական, միջազգային գիտաժողովներ՝ հաշվի առնելով Համալսարանի գիտահետազոտական առաջնահերթություններն ու ուղղությունները:
  • Համակարգում է Համալսարանում հրատարակվող Գիտական տեղեկագրի խմբագրական խորհրդի աշխատանքները:
  • Համակարգում է Համալսարանի Գիտական խորհրդի երաշխավորմանը ենթակա գիտամեթոդական, ուսումնամեթոդական, ուսումնագիտական աշխատանքների, գիտական մենագրությունների և նմանատիպ աշխատանքների հրատարակման գործընթացը՝ կազմակերպելով փորձաքննություններ:
  • Կազմակերպում և համակարգում է Համալսարանի աշխատակիցների և ուսանողների կողմից իրականացված գիտական գործունեության համար հատկացվող հավելավճարի տրամադրման գործընթացը՝ գիտական գործունեության տվյալների տարեկան բազայի հիման վրա:
  • Կազմակերպում և համակարգում է գիտական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի մրցույթները:
  • Նպաստում է գիտամանկավարժական համակազմի ներկայացուցիչների մասնակցությանը ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին, դրամաշնորհային մրցույթներին և այլ միջոցառումներին:
  • Համակարգում է ամբիոնների կողմից իրականացվող գիտական գործունեությունը:
  • Կազմակերպում և իրականացնում է գիտամանկավարժական նորարարական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման գործընթացը:
  • Կազմակերպում և համակարգում է Համալսարանում իրականացվող գիտահետազոտական, գիտամեթոդական և նմանատիպ աշխատանքները:
  • Աջակցում է Համալսարանի ՈՒԳԸ աշխատանքներին:
  • Իր գործառույթների շրջանակում աջակցում է որակի ներքին ապահովման, կառավարման և մշտադիտարկման աշխատանքներին:
  • Կազմակերպում և համակարգում է ՇՊՀ հիմնադրամի Կանոնադրությունից, Զարգացման ռազմավարական ծրագրից, սույն Կանոնադրությունից և այլ իրավական ակտերից բխող՝ իր նպատակին, խնդիրներին և գործառույթներին առնչվող այլ աշխատանքները:

 

Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն

Հասցե. ք. Գյումրի, 3126, Պ. Սևակ 4

Էլ. հասցե. sush.science2023@gmail.com

Հեռ. +374 312 66480