Պատմության և իրավագիտության ամբիոն
Ամբիոնի պատմություն
«Պատմության և իրավագիտության» ամբիոնը ձևավորվել է 2022 թվականի հունիսին՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությթունների արդյունքում՝ երկու՝ «Պատմության և փիլիսոփայության» ու «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնների բաժանման ու միավորման հիման վրա։
Նորաստեղծ ամբիոնի հիմքում եղել է պատմության ամբիոնը, որի երկարամյա վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա վարդանյանը, այնուհետև պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Հովհաննես Խորիկյանը: « Փիլիսոփայության և հասարակագիտության» ամբիոնի վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների թեկմածու, դոցենտ Հայկ Հարոյանը, իսկ «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը։
Ներկայումս «Պատմության և իրավագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը։ Ամբիոնում աշխատում են մասնագիտական բարձր որակավորում ունեցող 1 պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, 9 գիտթեկնածու-դոցենտներ, 2 գիտթեկնածուներ և 11 դասախոսներ։
Ամբիոնը բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճաններում իրականացնում է «Պատմություն» և «Իրավագիտություն»մասնագիտական կրթական ծրագրերը՛ Ամբիոնում սովորում են նաև հայցորդներ։ Հարկ է նշել, որ «Հայոց պատմություն» համահամալսարանական առարկան դասավանդվում է բուհի բոլոր ֆակուլտետներում։
Ամբիոնը գիտահետազոտական ակտիվ գործունեության կենտրոն է։ Ամբիոնի դասախոսներն ուսումնասիրոմ են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության, ազգագրության, պատմության դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև իրավագիտության, մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, քաղաքացիական իրավունքի, սահմանադրական իրավունքի տարաբնույթ հիմնահարցերը ։
Ամբիոնի դասախոսները հրատարակել են տասնյակ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և հարյուրավոր գիտական հոդվածներ։ Ամբիոնը գործնական հարաբերություններ է հաստատել հանրապետության այլ բուհերի համապատասխան ամբիոնների և ակադեմիական ինստիտուտների հետ։
Ամբիոնի դասախոսները մշտապես գործուն մասնակցություն են ցուցաբերում հանրապետական ու միջազգային գիտաժողովներին։ Ամբիոնի նախաձեռնությամբ պատմագիտական ու իրավագիտական արդիական հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար կազմակերպվում են գիտական սեմինարներ և բանավեճեր։