Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն

Ամբիոնի պատմություն

 

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնը ձևավորվել է 2017թ.-ին բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի, ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկաների, ինֆորմատիկայի և նրա դասավանդման մեթոիկայի ամբիոնների միավորման արդյունքում, որոնք առանձին-առանձին գործել են դեռ 1930-ական թվականներից: Վերջին տարիներին նշված ամբիոնները ղեկավարել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Դրմեյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մանուկյանը: 2017-2022թթ.-ին միացյալ ամբիոնի վարիչի ԺՊ-ն է եղել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը, իսկ 2022թ.-ին ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը նշանակվել է ամբիոնի վարիչի ՊԿ: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը ամբիոնի պատվավոր վարիչն է:

Ամբիոնը համալրված է բարձր գիտամանկավարժական որակավորում ունեցող դասախոսներով. 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 3 պրոֆեսորներ, 3 դոկտորներ, 10 դոցենտներ և 14 գիտությունների թեկնածուներ:

Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագիտությունները.

Բակալավրի կրթական աստիճան՝

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ինֆորմատիկա

Մագիստրոսի կրթական աստիճան՝

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Հետազոտողի կրթական աստիճան (ասպիրանտուրա, հայցորդություն)

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ բնագավառի մասնագիտություններ (Ա.00.00)
  • Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա) (ԺԳ.00.02)

Ուսումնական գործընթացին զուգընթաց ամբիոնում տարվում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանքներ: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

  • Միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսություն, ջերմաառաձգականություն ու մագնիսաառաձգականություն, կառուցվածքային մեխանիկա:
  • Վակուումային քվանտային երևույթներ արտաքին դաշտերի (գրավիտացիոն, էլեկտրամագնիսական) առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում:
  • Նյութի կառուցվածքային անկատարելությունների ռենտգենաինտերֆերաչափական ուսումնասիրություն, միկրո և նանո կառուցվածքների ֆիզիկական հատկություններ:
  • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցման մեթոդաբանություն:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնում լույս են տեսել շուրջ 240 միջազգային վարկանիշավորմամբ օժտված, Scopus,  Web of Science, РИНЦ շտեմարաններում, ՀՀ ԲՈԿ-ի և ՌԴ ԲՈՀ-ի ցուցակներում ընդգրկված պարբերականներում, միջազգային և հանրապետական գիտաժողովների ժողովածուներում հրատարակված գիտական հոդվածներ, մեթոդական աշխատանքներ և գիտական մենագրություններ, և այս ցուցանիշով ամբիոնն առաջատարն է համալսարանում:

Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնը մշտապես ունեցել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի, ինչպես նաև համալսարանի կողմից ֆինանսավորվող թվով 15 գիտական թեմաներ:

Ամբիոնի աշխատակիցներն են.

Ամբիոնի վարիչի ՊԿ

 width=

Մարգարյան Լիլիթ Մկրտչի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ
lilit_margaryan@shsu.am

Ամբիոնի պատվավոր վարիչ

Սարգսյան Սամվել Հովհաննեսի
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դասախոսներ

 

Սերոբյան Երվանդ Սերյոժայի ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ
ervand_serobyan@shsu.am

Դրմեյան Հենրիկ Ռուբենի
տեխ. գ. դ., պրոֆեսոր

Սողոյան Սպարտակ Սերյոժայի
մանկ. գ. դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Նաշիկ Պողոսի
մանկ. գ. թ.,դոցենտ

Մանուկյան Վարդան Ֆրանցի
Ֆիզմաթ.գիտ.թեկ.,դոցենտ
vardan_manukyan@shsu.am

Մարգարյան Մկրտիչ Արեստակեսի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Մութաֆյան Մանյակ Նորիկի
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Նիկողոսյան Հրաչ
ֆիզմաթ. գ. թ.,դոցենտ

Նահապետյան Պարզիկ Մարտունի
դասախոս

Սուլթանյան Խաչատուր Գարեգինի
դոցենտ

Աթոյան Արման Աշոտի
ֆիզմաթ. գիտ. թեկ.,

Ժամակոչյան Քնարիկ Արարատի
ֆիզմաթ. գիտ. թեկ.

Վարդանյան Սոնա Աշոտի
ֆիզմաթ. գիտ. թեկ.

Նազարյան Նունե Ալեքսանի
դասախոս, մանկ․ գիտ․ թեկն․

 

Անանիկյան Անի Տիգրանի
դասախոս

 

Ասատրյան Գևորգ Մնացականի
դասախոս

gevorg_asatryan@shsu.am

 

Մազմանյան Սնար Անուշավանի
դասախոս

Էլոյան Վահրամ Ասատուրի
դասախոս

 

Մովսիսյան Անի
լաբորանտ