Սպորտի և արվեստի ամբիոն

Ամբիոնի պատմություն

ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ նոր տեղեկությունը լրամշակվում է և շուտով կտեղադրվի։

 


Ստեղծվել է 1947թ.: Առաջին վարիչն էր ֆիզկուլտուրային շարժման ակտիվ գործիչ Սուրեն Թոփչյանը: 1965-97թթ. ամբիոնը ղեկավարել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Հովհաննես Առաքելյանը, 1997-ից` մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Բաբկեն Սերոբյանը:
1972թ-ին ԳՊՄԻ-ում բացվեց ֆիզիկական կուլտուրայի բաժինը, որը հնարավորություն ընձեռեց բացել սպորտային խաղերի ու մարմնամարզության մասնագիտական ամբիոն, որի առաջին վարիչն էր դոցենտ` Մկրտիչ Մանուկյանը, այնուհետև ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ` Ռ. Մանուկյանը, Ռ. Պապոյանը, իսկ 2006 թ-ից ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ` Ա. Խաչատրյանը: 2013-ից Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մանկավարժության ամբիոնները միավորվել և վերանվանվել է ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի:
Վերոնշյալ տարիներին ամբիոններում աշխատել են ճանաչված բազմափորձ պրոֆեսորներ, խորհրդային միության և հանրապետության վաստակավոր մարզիչներ`Հ. Առաքելյան, Հ. Փարսադանյան, Ֆ. Ղազարյան, Գ. Բուտաև, Գ. Մինասյան, Ռ. Պապոյան, Վ. Գրիգորյան, Բ. ՍԵրոբյան, Ա. Մաթևոսյան, Ռ. Մանուկյան, Մ.Մանուկյան, Ռ. Չոլախյան, Հ. Սահակյան, Հ. Անտիկյան, Ա. Խաչատրյան և ուրիշ վաստակավոր մարզիչ մանկավարժներ: Աշխատակիցների զգալի մասը ունեցել է գիտական կոչումներ և աստիճաններ: Այս ամենի արդյունքում ԳՊՄԻ ուսանող մարզիկները դարձել են ինչպես միջբուհական, այնպես էլ հանրապետական և միջազգային մրցումներում հաղթողներ և մրցանակակիրներ: Այս տարիներին ինստիտուտում հիմնավորվեցին ինչպես մենապայքարային, այնպես էլ խաղային ձևերը, որը խթան հանդիսացավ մարզաձևերի զարգացմանը: 1970 ականներից մինչև օրս Լենինական-Գյումրիի բարձրակարգ մարզիկներից 10 օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ ` /Յ. Վարդանյան, Լ. Ջուլֆալակյան, Մ. Իսկանդարյան, Ի. Միլիտոսյան, Ա. Ալեքսանյան/, 30-ից ավելի աշխարհի` /Վ. Միլիտոսյան, Մ. Ապիկյան,Հ. Ռուբենյան, Ա. Մանուկյան/ 40 եվրոպայի չեմպիոններ`/Ռ. Էմմիյան, Մ. Ղազարյան, Հ. Ստեփանյան, Խ. Քյափանակցյան/ մեր ինստիտուտի ուսանող շրջանավարտներն են եղել:
Ամբիոնի շրջանավարտները 60-ից ավել համաշխարհային և եվրոպական ռեկորդների հեղինակներ են: Նրանք մարզել և մարզում են ՀՀ հավաքական թիմերը, նրանցից մոտ 30-ը` /Մ. Շիրինյան, Ա. Մխիթարյան, Լ. Ջուլֆալակյան., Կ. Սիմոնյան, Ս. Սարգսյան, Գ. Վարդանյան/ ՀՀ վաստակավոր մարզիչներ են:
Ամբիոնները մեծ աշխատանք են կատարել նաև գիտամանկավարժական բնագավառում: Տպագրվել է, ինչպես գիտական, այնպես էլ մեթոդական աշխատանքներ, որոնք իրենց նպաստն են բերել ուսանողների ուսումնադաստիրակչական աշխատանքներում: Ֆիզիկական դաստիարակության ամբիոնին է պատկանում մանկապարտեզներում ֆիզիկական դաստիարակության պարապմունքների կազմակերպման առաջարկությունը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել է պարապմունքների անցկացման մեթոդաբանություն, որը ներդրվել է ինչպես քաղաքի, այնպես էլ հանրապետության և նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում` ամբիոնին բերելով համամիութենական ճանաչում:
Ամբիոնը իր գործունեության ընթացքում կազմակերպել է հետևյալ հանրապետական գիտական նստաշրջանները` «Ֆիզիկական դաստիարակություն և նրա դասավանդման մեթոդիկա», «Ազգային բանակին առողջ զինվոր», «Օլիմպիական շարժում», ինչպես նաև «Աճող սերնդի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականություն»:
ԳՊՄԻ /այժմ ՇՊՀ/ ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը առաջնային դեր է խաղում թե Շիրակի տարածաշրջանում մարզիկների պրոֆեսիոնալիզմի աճի, թե մասնագետ կադրերի պատրաստման և թե Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բարձր մակարդակի ապահովման գործում:

Ամբոնի վարիչի ԺՊ


Աղանյան Գևորգ Վալերիկի
մանկ.գիտ. թեկն, դոցենտ

Դասախոսներ

            


Սերոբյան Բաբկեն Մանվելի
մանկ.գիտ. թեկն, պրոֆեսոր


Մաթևոսյան Ազատ Վարշամի
Ֆիզ․ կուլտ․ և սպորտի վաստ․ գործիչ, պրոֆեսոր


Խաչատրյան Արթուր Ռաֆիկի
մանկ.գիտ. թեկն, դոցենտ


Բարսեղյան Գրիգոր Եդիգարի
ՀՀ Աթլետիկայի հավ․ գլխ․ մարզիչ, մանկ․գ․թ․


Խաչատրյան Արտուշ Գևորգի
դոցենտ


Թորոսյան Վահե Նորիկի
դասախոս


Այվազյան Հովհաննես Գևորգի
դասախոս


Սարգսյան Անի Հովհաննեսի
դասախոս


Սիմոնյան Ասյա Արթուրի
Գեղարվ․ մարմ․ միջ․ կարգի մրցավար, մանկ. գ. թ.
Անտիկյան Համլետ Մարտինի դասախոս


Գյուլյան Սարգիս Ֆերդինատի
դասախոս


Միքայելյան Արթուր Խաչիկի
դասախոս


Մկրտչյան Ստյոպա Գալուստի
դասախոս


Նահապետյան Էմմա Մանվելի
դասախոս

Կուրազյան Օֆելյա Էդմոնի
մանկ. գիտ. թեկն.

Խաչատրյան Վալերի Գրիգորի
պրոֆեսոր

Միքայելյան Աշոտ Միհրանի
դոցենտ

Պապոյան Արտուշ Կարապետի
դոցենտ

Հարությունյան Հովհաննես Սամվելի
դասախոս

Մարգարյան Արաքսյա
Արվեստագիտ. թեկն., դոցենտ

Հարությունյան Հասմիկ Հայկի
Արվեստագիտ. թեկն.

Միքայելյան Արմինե Տիգրանի
դասախոս

Կոշտոյան Ցոլակ Արտաշեսի
դասախոս

Մանվելյան Անժելիկ Ռուբենի
դասախոս

Հլղաթյան Մարինա Կորյունի
դասախոս

Համբարյան Սամվել Մամիկոնի
դասախոս

Խաչատրյան Նարինե Լևոնի
դասախոս