Աշխարհագրության և սերվիսի ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ամբիոն

Աշխարհագրության ամբիոնը ստեղծվել է 1997թ․հետագայում այն վերանվանվել է աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է Լ․Մ․Մարտիրոսյանը։ Ամբիոնում աշխատել են գիտության և կրթության մեծ երախտավորներ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս․ Վ․ Բադալյանը, աշխարհագրական գիտությունների թեկնածու դոցենտներ Մ․Ս․Դավոյանը, Յու․Հ․ Մուրադյանը, Ա․Գ․Աջամօղլյանը։ Ամբիոնում երկարատև գիտական և մանկավարժական գործունեություն է ծավալել նաև երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա․Խ․Բաղրամյանը։

Աշխարհագրության ամբիոնում իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ։ Դասախոսները ներգրավված են մի շարք դրամաշնորհային ծրագրերում, որի արդյունքում հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ և գիտական մենագրութուններ։

2022թ․ ամբիոնը, ըստ Հոգաբարձուների խորհրդի՝ 23․06․2022թ․ N9.1 որոշման, հաստատվել է որպես Աշխարհագրության և սերվիսի ամբիոն։ Այն Շիրակի պետական համալսարանի կառուցվածքային միավորներից է, որն իրականացնում է ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեություն։ Ամբիոնի բացումը դարձել էր հասարակական օբյեկտիվ պահանջ՝ պայմանավորված սերվիսի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ավելացմամբ։

Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի վարիչը Ա․ Վալեսյանն է։ Ամբիոնը համալրված է գիտամանկավարժական բարձր որակավորում ունեցող դասախոսներով՝ գիտությունների մեկ դոկտոր, գիտությունների 10 թեկնածուներ, որոնցից 8-ը ունեն դոցենտի գիտական կոչումներ։

...

Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագիտությունները․

Բակալավրի կրթական աստիճան՝
  • Աշխարհագրություն
  • Սերվիս
  • Զբոսաշրջություն
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ
Մագիստրոսի կրթական աստիճան՝
  • Աշխարհագրություն
  • Կայուն զբոսաշրջություն
Հետազոտողի կրթական աստիճան՝ աշխարհագրություն /ասպիրանտուրա, հայցորդություն/

Ուսման ընթացքում ուսանողները անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ: Ուսումնական պրակտիկաները կազմակերպվում են երթուղիների ձևով ՀՀ տարածքի տարբեր ուղղություններով: Պրակտիկայի ժամանակ ուսանողները ամրապնդում են լսարանում ստացած գիտելիքները: Դաշտային ֆիզիկաաշխարհագրական համալիրային ուսումնասիրության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում լանդշաֆտների ուսումնասիրմանը, նրանց դինամիզմին, բացահայտվում են տարածքում տիպիկ լանդշաֆտների տարածման օրինաչափությունները:

Մի շարք ուշագրավ երթուղիների ընթացքում ուսանողները դիտում և բազմակողմանի տեղեկատվություն են ստանում երթուղու վրա հանդիպող աշխարհագրական բոլոր օբյեկտների մասին:

Սերվիսի բաժնի ուսանողները առաջին կուրսից սկսած ունենում են պրակտիկաներ դեպի ՀՀ զբոսաշրջային տարբեր դեստինացիաներ (մարզային և մայրաքաղաքային պատմամշակութային օբյեկտներ` եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, բնական հուշարձաններ, զբոսաշրջային ինդուստրիան սպասարկող կազմակերպություններ՝ հյուրանոցներ, զբոսաշրջային ընկերություններ, սննդի օբյեկտներ, պետական մասնագիտական հարցերով զբաղվող գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ և այն), որոնք ըստ բնույթի լինում են ուսումնական (ճանաչողական) և մասնագիտական:

Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի ուսանողները չափագրում, հանույթային աշխատանքեր և հատակագծերի կազմում իրականացնում են Գյումրի քաղաքում՝ ՇՊՀ տարածքում: Արտադրական պրակտիկան ուսանողները անցնում են ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ըստ իրենց ցանկության:

Դասախոսներ

Անահիտ Վալեսյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
 Ինքնակենսագրություն
Արտուշ Թամրազյան
Երկ․ գիտ․ դոկտոր
 Ինքնակենսագրություն
Լևոն Մարտիրոսյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
 Ինքնակենսագրություն
Արտաշես Բոյաջյան
Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
 Ինքնակենսագրություն
Գայանե Ավետիսյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
 Ինքնակենսագրություն
Էդուարդ Ճարտարյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Աիդա Ամազարյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Ռուդոլֆ Սարգսյան
Երկ. գիտ. թեկ., ասիստենտ
Ինքնակենսագրություն
Արմեն Ներսիսյան
Աշխ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Աշոտ Գրիգորյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Անահիտ Գրիգորյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Քաջիկ Հարությունյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Մարինե Քոթանջյան
Գործավար-դասախոս
Ինքնակենսագրություն