ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ՈւԳԸ-ն

ՇՊՀ ՈւԳԸ-ն ուսանողներին կամավոր կերպով միավորող կառուցվածքային ստորաբաժանում է, որը նպաստում է ուսանողության գիտահետազոտական գործունեության զարգացմանը:

ՈՒԳԸ-ի նպատակն է աջակցել ուսանողների գիտահետազոտական և կրթական զարգացմանը։

ՈւԳԸ֊-ի նպատակները՝

✔նպաստել ուսանողական համակազմի գիտահետազոտական գործունեության զարգացմանը,

✔ներգրավել ուսանողներին գիտահետազոտական ոլորտում

✔միջազգայնացնել ուսանողների գիտահետազոտական գործունեությունը

✔բարձրացնել գիտահետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցվածության արդյունավետությունը։

ՈՒԳԸ խնդիրներն են` 

✔Գիտահետազոտական ոլորտում ուսանողների ներգրավում,

✔Ուսանողների գիտահետազոտական գործունեության միջազգայնացում, 

✔Գիտահետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի 

փոխկապակցվածության արդյունավետության բարձրացում։

✔ՈՒԳԸ-ն իր նպատակներն ու խնդիրները իրականացնում է սեփական

կառուցվածքային միավորների միջոցով` համագործակցելով գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի

հետ:

ՈՒԳԸ գործառույթներն են.

✔Մշակել ուսանողների գիտահետազոտական գործունեության կարճաժամկետ (2 տարի) 

զարգացման ռազմավարությունը, 

✔Կազմակերպել ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ, 

գիտահանրամատչելի դասախոսություններ և գիտական-կրթական

ուղղվածություն ունեցող այլ միջոցառումներ, 

✔Հավաքագրել, կազմել և տարածել տեղեկատվություն ուսանողական

գիտահետազոտական միջոցառումների մասին, 

✔Բացահայտել գիտահետազոտական

գործունեությամբ զբաղվող շնորհալի և օժտված

ուսանողներին, 

✔Համագործակցել այլ բուհերի ՈՒԳԸ-ների հետ, 

✔Ապահովել հանրապետական և միջազգային գիտաժողովներին ուսանողների

մասնակցությունը, 

✔Նպաստել ուսանողների գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների

հրատարակմանը, 

✔Խրախուսել ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների

իրականացման համար, 

✔Ընտրել և խրախուսել ուսումնական տարվա բարձր գիտահետազոտական վարկանիշ

ունեցող ուսանողներին։