ԱՐՀԿՈՄ

Արհեստակցական կազմակերպությունը (այսուհետ՝ Արհկոմ) ՇՊՀ-ի աշխատողների կամավոր միավորումն է, որը ստեղծվել է նրանց գործունեությունը համակարգելու, աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար։

Արհկոմն անկախ կազմակերպություն է

ՇՊՀ-ի արհեստակցական կազմակերպությունը գործում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» «ՀՀ արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքի», «ՇՊՀ արհեստակցական կազմակեպության կանոնադրության» և «ՇՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրի» շրջանակներում։

Կազմակերպության բարձրագույն մարմինը համաժողովն է, որը հրավիրվում է ներկայացուցչական սկզբունքով, 5 տարին մեկ անգամ։ Համաժողովն ընտրում է արհկոմի խորհրդի կազմ, որն էլ ընտրում է խորհրդի նախագահ։