ԳՐԱԴԱՐԱՆ
Ըստ «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 27․05․2023թ․թիվ 17 նիստի 17․1 որոշման՝ Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը վերակազմավորվել է որպես ՇՊՀ գրադարան։
Գրադարանը գործում 1934թոյեմբերից։ Հիմնադիր վարիչն է եղել Արտակ Սաֆարյանը, ով ջանք ու եռանդ չի խնայել գրադարանի կայացման ու վերականգնման գործում։ Այդ պաշտոնում նրան հաջորդել են գրադարանային գործի նվիրյալներ Սոֆիկ Հակոբյանը, Գրիշա Համբարձումյանը, Շուշիկ Մարկոսյանը և այլք։
2023թ․ հունվարի երեսունի դրությամբ գրադարանային գրքաֆոնդը կազմում է շուրջ 65859 միավոր բուհական և դպրոցական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական և տեղեկատվական գրականություն, կա մամուլի և գիտական ամսագրերի մեծ հավաքածու, անհրաժեշտ խնամքով և հոգածությամբ պահվում են մեծարժեք հնատիպ հրատարակություններ՝ հազվագյուտ գրքեր, հանրագիտարաններ, մամուլ, որոնք կազմում են գրադարանի «Ոսկե ֆոնդը»։
Գրադարանային գրքաֆոնդի հարստացումն անընդհատ համալրվում է համալսարանի միջոցներով և նվիրատվությունների շնորհիվ։
Գրադարանի ընթերցողների սպասարկումն իրականացվում է Ե1-2 աբոնեմենտի և Ե1-3 ընթերցասրահի միջոցով։ Ընթերցասրահը հագեցած է համակարգչային արդիական հարուստ հնարավորություններով, համացանցային շուրջօրյա կապով, համալրված է բուհական անհրաժեշտ դասագրքերով ու ձեռնարկներով, ուսումնական բառարաններով ու հանրագիտարաններով, տեղեկատվական գրականությամբ ու հանդեսներով, գիտատեխնիկական և հումանիտար ամսագրերի մեծ հավաքածուով։ Ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ուսանողների և դասախոսների արտալսարանային արդյունավետ աշխատանքի համար։
Գրադարանը պարբերաբար համալրում է էլեկտրոնային գրականության շտեմարանը։ Գրադարանի նպատակն է աջակցել համալսարանի ներքին շահակիցների տեղեկատվական պահանջմունքների բավարարմանը, գրադարանային-տեղեկատվական ռեսուրսների միջոցով ուսումնական գործընթացի ու գիտական հետազոտությունների որակյալ ապահովմանը։