ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ, ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Բաժնի պատմություն

Պատմություն  —  Բարձրագույն կրթության և արտադրության  միջև մեկուսացման և տարանջատման խնդիրների լուծման, աշխատաշուկայի  և համալսարանների խզումը հաղթահարելու համար Եվրոպական Միության Տեմպուսի «Արարատ» («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն) ծրագրով 2013 թվականի մայիսին ԳՊՄԻ-ում  (ներկայի՝ ՇՊՀ) ստեղծվեց բուհ-գործատու համագործակցության կենտրոնը:

2017թվականի մայիսին համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կենտրոնը լուծարվեց, և համալսարանում զուգահեռաբար ստեղծվեց ուսանողների աջակցության բաժին:

2018թվականի մայիսին համալսարանի կազմակերպական կառուցվածը վերանայվեց և համալսարանում սկսեց գործառնել ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինը:

Բաժնի գործունեության հիմնական նպատակը աշխատաշուկայում ՇՊՀ-ի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումն ու ուսանողների կրթական, սոցիալ-հոգեբանական, ֆինանսական, իրավական աջակցության ապահովումն է:

 Կառուցվածք  — Բաժինը համալսարանի կազմակերպական կառուցվածքում գործառնում է որպես մեկ ամբողջական միավոր և աշխատանքների համակարգումը իրականացնում է ՇՊՀ-ի Աշխատակազմի ղեկավար պրոռեկտորը:

Հիմնական գործառույթներ — Բաժնի հիմնական  գործառույթները հետևյալն են.

  • Բուհ-գործատու կապի զարգացման ապահովում և այդ ուղղությամբ կազմակերպությանն աջակցության տրամադրում:
  • Ուսանող-գործատու համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքների իրականացում:
  • Ուսանողների և շրջանավարտների մասնագիտական հմտությունների զարգացման գործում աջակցության տրամադրում, իրենց կրթությանը համապատասխան ոլորտում աշխատանք գտնելու գործընթացի մենթորություն:
  • Մասնագիտական կողմնորոշման, կրթության շարունակականությանն ուղղված աշխատանքների, ուսումնասիրությունների իրականացում:
  • Համագործակցություն երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, բաղվածության կենտրոնների,  աշխատանքային գործակալությունների հետ:
  • Ուսանողների կրթական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական, իրավական աջակցությանն ուղղված տարբեր գործողությունների, նախագծերի ու ծրագրերի իրականացում: