ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հասարակական գիտությունների ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերն ըստ ամբիոնների


 

Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը, ըստ Հոգաբարձուների խորհրդի՝ 19․11․2022թ․ N13.2 որոշման, վերանվանվել է «Հասարակական գիտությունների ֆակուլտետի»:

նախկին Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը ձևավորվել է երեք ֆակուլտետների՝ Սոցիալական գիտությունների և իրավունքի, Մանկավարժության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների առանձին ամբիոնների վերամիավորման  արդյունքում: Ֆակուլտետում գործում են մասնագիտական երեք ամբիոններ՝ Հոգեբանության և սոցիոլոգիայի, Մանկավարժության, Սպորտի և արվեստի: Ֆակուլտետում բակալավրի կրթական ծրագրով իրականացվում են «Հոգեբանություն», «Սոցիալական աշխատանք», «Սոցիոլոգիա», «Տարրական  մանկավարժություն և մեթոդիկա», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային գրաֆիկա», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրերը, իսկ մագիստորոսի կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Սոցիալական աշխատանք», «Տարրական  մանկավարժության և մեթոդիկա», «Հատուկ մանկավարժություն», «Լոգոպեդիա», «Կրթության կազմակերպում», «Սոցիալական  մանկավարժություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումներ» կրթական ծրագրերը:

  Ֆակուլտետում դասավանդում են պրոֆեսորներ, դոկտորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ: Ֆակուլտետն ապրում է ուսանողական բուռն և ակտիվ կյանքով՝ իր զարգացման առաջնահերթություններից համարելով ուսանողների անձնային և մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը։

 

Ֆակուլտետի դեկան


Օֆելյա Հովհաննիսյան Հայկազի
բան. գիտ. թեկն., դոցենտ