ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերն ըստ ամբիոնների


 

Բանասիրական ֆակուլտետում 1970-ական թվականների կեսերից գործող ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև 80-ականների սկզբին բացված անգլերենի բաժինների հիմքի վրա 1983թ.ինստիտուտում ձևավորվեց օտար լեզուների ֆակուլտետը, որտեղ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներ, ռուսաց լեզու և գրականություն, թարգմանչական գործ մասնագիտություններով սովորում են ավելի քան 800 ուսանողներ: Ֆակուլտետի առաջին դեկանը դոցենտ Յուրի Սաֆյանն էր, որի գործը հաջողությամբ շարունակել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Սահականուշ Գրիգորյանը: 2013 թվականից միչև 2022թ. ֆակուլտետի դեկանի պարտականությունները ստանձնել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թ. Մելիքյանը: 2022 թ-ից ֆակուլտետի դեկանի պարտականությունները ստանձել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Ռ. Գարեգինյանը: 2008թ.-ից ֆակուլտետում իրականացվում է նաև մագիստրոսական  երկամյա ուսումնառություն` անգլերեն լեզու, ռուսաց լեզու և գրականություն  մասնագիտություններով:

2016թ.-ին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ֆակուլտետը վերանվանվեց Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի: Այնուհետև 2022թ-ին օգոստոսին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետը և հաստատվել որպես Հումանիտար գիտությունների ֆակուլտետ:

Ֆակուլտետի երախտավորներց են վաստակաշատ դասախոսներ Կ.Հովսեփյանը, Յու. Սաֆյանը, Հ. Մեղրիկյանը, Ս. Ղասաբյանը, Ն. Անաստասովը, Ս. Մկրտչյանը, Մ. Լևինցովան, Գ. Ամբարդարյանը, ինչպես նաև Սահականուշ Գրիգորյանը, Սիրվարդ Գրիգորյանը, Անահիտ Միրիջանյանը: Այսօր էլ այստեղ  աշխատում են հեղինակավոր ու սիրված շատ դասախոսներ Է. Հովհաննիսյանը, Ա. Հովահաննիսյանը,  Թ. Մելիքյանը, Կ. Սուքիասյանը և ուրիշներ: Խորը և ամուր են ֆակուլտետի կապերն ու համագործակցությունը Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական և Ստեփանակերտի համալսարանների, միջազգային տարբեր կրթամշակութային հիմնադրամների ու կազմակերպությունների (DAAD, British Council, Pease Corps, IREX, ACCELS, Erasmus Mundus և այլն) նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանատների հետ, որոնց կրթական ծրագրերում ֆակուլտետի դասախոսները և ուսանողները մշտական և արդյունավետ մասնակցություն ունեն: Վերջին տարիներին շուրջ 45 ուսանողներ կրթական դասընթացներ են անցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի  համալսարաններում: Ֆակուլտետի բազմաթիվ դասախոսներ մի շարք գիտաժողովների մասնակիցներ են (Սանկտ Պետերբուրգ, Կազան  Մոնպելյե, Վաշիգտոն, Մոնտե Նեգրո, Սալոնիկ, Լատվիա, Բուլղարիա և այլն), շուրջ 15 դասախոսներ և ուսանողներ մասնակցել են նաև միջազգային դրամաշնորհների տարբեր ծրագրերի:

Ֆակուլտետի ամբիոններն են`

Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Օտար լեզուների և գրականության ամբիոն

Պատմության և իրավագիտության ամբիոն

   

Գարեգինյան Աիդա Ռազմիկի

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ