ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՇՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից։ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ․ դեկտեմբերի 8-ի N 1389 – Ա որոշմամբ հաստատվել է  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։