ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Հոգաբարձուների խորհրդի 2025 թ. հունիսի 30-ի ժամը 16:00-ի նիստ՝ էլեկտրոնային նամակագրությամբ։
Օրակարգ՝
- Հիմնադրամի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվության հաստատում։

ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի և ՇՊՀ Ռեկտորի դիմումը ՀՀ Գլխավոր դատախազությանը և դիմումի պատասխանը

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Հոգաբարձուների խորհրդի 2025 թ. հունիսի 3-ի ժամը 15-ի նիստը տեղի կունենա ՇՊՀ գլխավոր մասնաշենքի «Բանականության բանալի» սրահում՝ (առկա և հեռավար ձևաչափերով) հետևյալ օրակարգով.
- ՇՊՀ-ի ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը:
- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27.05.2023թ. թիվ 17 նիստի թիվ 17.2 որոշումով հաստատված հաստիքացուցակի փոփոխության նախագիծը և հիմնավորումը:
- ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման վերանայված ծրագիրը և ժամանակացույցը:
- Այլ հարցեր:

2025թ․ մարտի 18-ին, ժամը 15։00-ին ՇՊՀ-ի գլխավոր մասնաշենքում «Բանականության բանալի» սրահում հրաիրվում է ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստ


«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Լ. Բարսեղյանի ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին հասցեագրված դիմումների պատասխանները
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (հեռավար և առկա ձևաչափով)
2024 թվականի մայիսի 17-ին, (ուրբաթ) ժամը 14:00 ՇՊՀ գլխավոր մասնաշենքի «Բանականության բանալի» սրահ
ՕՐԱԿԱՐԳ
- ՇՊՀ-ի ռեկտորի՝ 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվության լսում և գնահատում:
- ՇՊՀ-ի հավատարմագրման գործընթացի մասին ՇՊՀ ռեկտորի հաղորդումը։
- ՇՊՀ Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենի հաղորդումը։
- ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների բացակայությունների խնդրի կարգավորման մասին:
- Այլ հարցեր:

«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի դիմումը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին
Դիմում
Հարգելի տիկին Անդրեասյան,
Ուսումնասիրեցի այն ամենը, ինչ անցած ամիսներին խոսվել եւ հրապարակվել է ստեղծվելիք Ակադեմիական քաղաքում ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը միավորելու մասին: Մի քանի մտահոգություն ունեմ այս կապացությամբ, որոնք ներկայացնում եմ Ձեզ:
1. Ես 2018-ից մեկ տարվա ընդմիջումով (2020-2021 թթ.) մինչեւ օրս «Մ.Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահն եմ եւ պարտականություններս կատարել եմ հնարավոր ջանքերի ներդրմամբ, սակայն չեմ հիշում որեւէ դեպք, երբ պետական իշխանության մարմինները (Ազգային Ժողով, վարչապետ, կառավարություն, նախարարություն, նախարար, փոխնախարար եւ այլն) Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի, անդամների, կամ ինձ հետ քննարկում ունեցած լինի Հայաստանի բոլոր բուհերի միավորման եւ Ակադեմիական քաղաք տեղափոխելու մտահղացման եւ որոշման մասին: Տեղեկություն չունեմ այն մասին, թե արդո՞ք նման քննարկումներ եղել են ՀՀ մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կամ համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կամ դրանց նախագահների հետ: Մեղմ ասած, տարակուսելի է եւ իրականում անընդունելի է, որ պետական իշխանությունը՝ պետական բուհերի հիմնադիր սեփականատերը, ռազմավարական որոշում կայացնելով պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ճակատագրի մասին, չի կամեցել լսել այդ հաստատությունների իր իսկ հաստատած գլխավոր որոշումները կայացնող մարմինների՝ խորհուրդների կարծիքը: Ինչո՞ւ է այդ անտեսումը տեղի ունեցել: Արդյոք՞ նախարարությունը կամ կառավարությունը համարել են, որ երկու տասնյակ համալսարանների հոգաբարձուների խորհուրդների մոտավորապես չորս հարյուր անդամները՝ ուսանողներ, դասախոսներ, եւ այլ գործիչներ, որոնց ընտրել եւ նշանակել է ՀՀ կառավարությունը այդ խորհուրդներում, որեւէ արդյունավետ ներդրում չէին կարող ունենալ այդպիսի ճակատագրական որոշումների կայացման գործում: Սա բացթողո՞ւմ է, թե՞ համոզմունք, որ խորհուրդների եւ դրանց անդամների կարծիքները արժեքավոր, էական կամ կարեւոր չեն կարող լինել նման ռազմավարական որոշումների կայացման գործում:
2. Հայաստանի մարզերում եղած բոլոր պետական ԲՈՒՀ-երի տեղահանությունը, միավորումը մյուսների հետ ու կենտրոնացումը Երեւանից ոչ հեռու իր օգտակար կողմերից զատ ունի մի շարք մարտահրավերներ, որոնք կարող են վերաճել ազգային անվտանգության մակարդակի մարտահրավերների: «Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի պետական ԲՈՒՀ չլինելու» սկզբունքով վերախմբավորումը հանգեցնելու է ՀՀ
մարզային մի շարք քաղաքներում համալսարանական ուսանողության վերացման եւ տեղափոխման Երեւանին հարակից տարածք: Նույնը տեղի է ունենալու դասախոսական, օժանդակ ու սպասարկման աշխատակազմերի փոքր մասի հետ, որոնք տեղափոխվելու են աշխատելու Ակադեմիական քաղաք, իսկ մեծ մասը դառնալու են գործազուրկ, կամ կարիք են ունենալու վերապրոֆիլավորման, ինչը ծախսատար եւ ժամանակատար է: Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Գավառ, Կապան, Գորիս քաղաքներում բուհական աշխատողներ եւ ուսանողություն չի լինելու, ենթակառուցվածքները դատարկվելու են, հնարավոր հարակից սպասարկման համակարգերը զրկվելու են եկամուտներից, դրանից բխող հետեւանքներով՝ զբաղվածության մակարդակի անկում, լուծարումներ եւ այլն:
3. Հայաստանի փաստացի բնակչության առանց այն էլ կենտրոնացվածությունը մարզերի հաշվին Երեւանում եւ Արարատյան դաշտում է՛լ ավելի է սրվելու եւ բեւեռացվելու: Այսպիսի տեղաշարժի դեպքում մարզային մի շարք քաղաքներում տեղի է ունենալու ժողովրդագրական դրության վատթարացում, մարզերում բնակչության ծերացում, եւ նոսրացում, բնակչության անկում, որը միայն մասնակիորեն է վերականգնվելու շրջանավարտների վերադարձի շնորհիվ:
Հարգելի տիկին Անդրեասյան, Այս խնդիրը բազմաթիվ շերտեր եւ խնդիրներ ունի, որ անհնար է հաղորդել այսպիսի նամակով: Կարծելով, որ նման խնդիրներին հնարավոր ներառականությամբ քննելու դեպքում ավելի արդյունավետ լուծումներ կարելի է գտնել, քան թե առանց շահառու խմբերի հետ պատշաճ քննարկումների եւ բացատրությունների, առաջարկում եմ առաջիկայում կազմակերպել ՀՀ պետական համալսարանների հոգաբարձուների խորհուրդների, դրանց նախագահների եւ ռեկտորների հետ միացյալ եւ խմբային քննարկումներ հրավիրել ու քննարկել այս միավորման հետ կապված բոլոր խնդիրները, գաղափարները եւ մտահոգությունները: Ենթադրում եմ, որ նման շահագրգռություն կունենան ու այս առաջարկը կպաշտպանեն նաեւ մյուս պետական համալսարանների հոգաբարձուների խորհուրդների նախագահներն ու ռեկտորները:
«Մ.Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Լևոն Բարսեղյան

2023 թվականի մայիսի 27-ին, (շաբաթ), ժամը 12-ին, ՇՊՀ գլխավոր մասնաշենքում «Բանականության բանալի» սրահում տեղի կունենա ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ
Օրակարգ.
- ՇՊՀ-ի նոր կառուցվածքի հաստատում (համաձայն ՇՊՀ-ի Կանոնադրության 41-րդ կետի 6-րդ ենթակետի),
- ՇՊՀ-ի նոր հաստիքացուցակի հաստատում (համաձայն ՇՊՀ-ի Կանոնադրության 41-րդ կետի 7-րդ ենթակետի),
- ՇՊՀ-ի ռեկտորի՝ 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվության լսում և գնահատում (համաձայն ՇՊՀ-ի Կանոնադրության 41-րդ կետի 3-րդ ենթակետի),
- ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության մասին (համաձայն ՇՊՀ-ի Կանոնադրության 41-րդ կետի 3-րդ ենթակետի):
- Այլ հարցեր:

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
2022 թ. նոյեմբերի 19-ին (շաբաթ), ժամը 12:00
ՇՊՀ գլխավոր մասնաշենքի «Բանականության բանալի» սրահ
- ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի՝ Շիրակի պետական համալսարանին սահմանափակ ժամկետով՝ 2 տարով հավատարմագրելու մասին որոշման քննարկումը. բացահայտված խնդիրները, պատասխանատուները եւ խնդրի կարգավորման օրակարգը:
Զեկուցող ՇՊՀ ռեկտոր Ե.Սերոբյան
- ՇՊՀ-ի՝ 2023-2027 թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագրի հաստատման մասին: Ծրագրի նախագիծը եւ որոշման նախագիծը տեսեք կից:
Զեկուցող ՇՊՀ ռեկտոր Ե.Սերոբյան
- «Մանկավարժություն և հոգեբանություն»ֆակուլտետը «Հասարակական գիտությունների ֆակուլտետ» վերանվանելու մասին:Նախագիծը տեսեք կից:
Զեկուցող ՇՊՀ ռեկտոր Ե.Սերոբյան
- Այլ հարցեր.
Նիստը դռնբաց է
Առաջարկություններ և դիտարկումներ
Խորիկյան Հ., կարծիք ՌԾ-ի վերաբերյալ
Կարծիք ՇՊՀ-ի զարգացման ՌԾ-ի, 2022․11․15-Armenuhi Sargsyan

Հոգաբարձուների խորհրդի նիստի հայտարարություն
2022 թ. հունիսի 23-ին (հինգշաբթի), ժամը 14:00 ՇՊՀ գլխավոր մասնաշենքում «Բանականության բանալի» սրահում տեղի կունենա ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգ.
- ՇՊՀ-ի ֆակուլտետների եւ ամբիոնների կառուցվածքային փոփոխության առաջարկի քննարկում
- ՇՊՀ նոր հաստիքացուցակի հաստատում
- ՇՊՀ արտաքին ֆինանսական աուդիտորի եզրակացության հաստատում
- Այլ հարցեր:
ՆԱԽԱԳԻԾ. Նոր հաստիքացուցակ 2022թ. - ՀԽ
ՇՊՀ գործող հաստիքացուցակում առաջարկվող փոփոխությունների նախագիծ

Հոգաբարձուների խորհրդի նիստի հայտարարություն
2022 թ. հունիսի 3-ին (ուրբաթ), ժամը 14:00 ՇՊՀ գլխավոր մասնաշենքում «Բանականության բանալի» սրահում տեղի կունենա ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգ.
- «ՇՊՀ» հիմնադրամի ռեկտորի՝ համալսարանի 2020-2021 ուստարվա գործունեության հաշվետվությունը:
- ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հաղորդումը (կից ներկայացվում է):
- ՇՊՀ Ուսանողական խորհրդի առաջարկությունների քննարկում:
- Այլ հարցեր:
ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի վերաբերյալ

Հոգաբարձուների խորհրդի նիստի հայտարարություն
2022 թ. ապրիլի 8-ին (ուրբաթ), ժամը 15-ին տեղի կունենա ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգ.
- Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվը:
- Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նոր հաստիքացուցակը, որում ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի 2020թ. փետրվարի 15-ի թիվ 25.2 որոշմամբ հաստատված հաստիքացուցակի համեմատ առաջարկվում է ավելացնել 2 հաստիքային միավոր:
2022 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվ


ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N 314-Ա որոշմամբ հաստատվել են «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
