Մանկավարժության ամբիոն

Ամբիոնի պատմություն

Շիրակի մայր բուհի հիմնադրման առաջին տասնամյակից  մինչ օրս Մանկավարժության ամբիոնն իր առանձնահատուկ դերակատարությունն ու ներդրումն է ունեցել  Շիրակի տարածաշրջանի,  Ջավախքի, Հայաստանի Հանրապետության  մանկավարժական կադրերի պատրաստման գործում: Բուհի շրջանավարտներն ունեն  մանկավարժական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք ձեռք են բերվել ամբիոնի հմուտ մանկավարժների շնորհիվ՝   իրենց դրսևորելով որպես արհեստավարժ մասնագետ-մանկավարժներ և  համալրելով հանրապետության  վաստակաշատ  ուսուցիչների շարքերը:

Մանկավարժության ամբիոնը հիմնադրվել է 1947թվականին: Ամբիոնի առաջին վարիչն էր Գոհար Մանվելյանը: Հետագայում ամբիոնը ղեկավարել են Սարգիս Խաչատրյանը, Դավիթ Երամյանը, Լենա Հովսեփյանը, Վարդգես Մուրադյանը, Նատալյա  Գինոսյանը, Գևորգ Քոչարյանը, Արտաշես Մկոյանը, Վահրամ Մխիթարյանը, Ռուզաննա Մարդոյանը: 2012 թվականից ամբիոնի վարիչն է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Ղուկասյանը: Ամբիոնի կազմում են  մանկ. գիտ. 4 դոկտոր, որոնցից 3-ը՝ պրոֆեսորներ,  մանկ. գիտ. 7 թեկնածու, դոցենտներ,  մանկ. գիտ. 2 թեկնածու,  բանասիր. գիտ. 1 թեկնածու, մանկավարժության  դոցենտ, 4  դասախոսներ:

Ամբիոնն  իրականացնում է բակալավրի 3, մագիստրատուրայի 5 կրթական ծրագրեր, ընդ որում,  մագիստրոսական 2 ծրագրերը՝ «Հատուկ մանկավարժություն», «Լոգոպեդիա», իրականացվել են 2020-2021 ուստարվանից՝ պայմանավորված աշխատաշուկայի և կրթական համակարգի արդի պահանջներով։ Այդ կրթական ծրագրերում   դասավանդում են ոչ միայն ՇՊՀ-ի արհեստավարժ դասախոսները, այլև ՀՀ- ի առաջատար բուհերի լավագույն հրավիրյալ մասնագետները։

Ամբիոնը հազարավոր թելերով  կապված է դպրոցի հետ, արագ ու արդյունավետ է արձագանքում մերօրյա կրթական փոփոխություններին՝ գործելով կրթական ոլորտում ընթացող բարեփոխումներին համընթաց: Դրա լավագույն վկայությունն են մանկավարժական պրակտիկայի, բուհ-դպրոց համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված գործընթացները, նպատակամետ աշխատանքը սկսնակ ուսուցիչների հետ, նաև մանկավարժական նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու դրանց ներդրումը բուհական  համակարգում, նյութատեխնիկական և ուսումնական հարուստ բազայի առկայությունը:

Ամբիոնն իր յուրահատուկ ներդրումն ունի նաև մանկավարժական գիտության զարգացման գործում: «Մանկավարժության տեսություն և պատմություն» ԺԳ. 00.01 մասնագիտությամբ ամբիոնն ունեցել է  և ունի հայցորդներ ու ասպիրանտներ, ամբիոնում նախնական քննարկում են անցել բազմաթիվ ատենախոսություններ, որոնք հետագայում հաջողությամբ պաշտպանվել են մասնագիտական տարբեր խորհուրդներում:

Ամբիոնի վարիչի ԺՊ


Լուսիկ Հենրիկի Ղուկասյան
մանկ. գիտ. թեկն., դոցենտ

Դասախոսներ

 


Մարդոյան Ռուզաննա Արամայիսի
մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր

Կիրակոսյան Անահիտ Սերյոժայի
մանկ. գիտ. դոկտոր


Մկոյան Արտաշես Անդրանիկի
մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր


Հակոբյան Լիզա  Հելբերտի
մանկ. գիտ.թեկն., դոցենտ

Ազարյան Ռոբերտ
Մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր


Ադամյան Նունե Հելբերտի
մանկ. գիտ.թեկն., դոցենտ


Գրիգորյան Նաիրա Պավլուշի
մանկ. գիտ.թեկն., դոցենտ

Գևորգյան Լուսինե Վահրամի
բան.գիտ.թեկն., դոցենտ


Կարապետյան Մանուշակ Սեյրանի
մանկ․ գիտ․ թեկն․, դոցենտ


Յայլոյան Աննա Վոլոդյայի
մանկ. գիտ.թեկն., դոցենտ


Միքայելյան Լուսինե Անուշավանի
մանկ. գիտ. թեկն., ասիստենտ


Ալեքսանյան Շուշանիկ Կարապետի
մանկ. գիտ. թեկն.

Զադոյան Անահիտ Մերուժանի
Մանկ․ գիտ․ թեկն․

Կարապետ Եղոյան
մանկ. գիտ. թեկն., դոցենտ


Ղալաչյան Մեսրոպ Վոլոդյայի
Մանկ․ գիտ․ թեկն․


Շուխյան Ինեսսա Ժորայի
դասախոս


Խաչատրյան Մարգարիտա Նևսկու
դասախոս