28.06.2024թ., ՇՊՀ, ՇՊՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողով

Սիրելի՛ ուսանողներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ՇՊՀ) հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովին, որը տեղի կունենա 2024թ. հունիսի 28-ին ՇՊՀ-ում:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
  • Գիտություններ Երկրի մասին
  • Տնտեսագիտություն
  • Իրավաբանական գիտություններ
  • Պատմական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Գիտաժողովի անցկացման ձևը առկա է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թհունիսի 10ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:

 

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Հարգանքով՝

Գիտաժողովի կազմկոմիտե