10․05․2024թ․, ժամը 13։00, ՇՊՀ-ի գրադարանի ընթերցասրահ, Սփենսեր Ջոնսոնի «Նվերը» գրքի ներկայացում-քննարկում

Հարգելի՛ ընթերցասերներ,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Սփենսեր Ջոնսոնի «Նվերը» գրքի ներկայացում- քննարկմանը, որը տեղի կունենա 2024թ․ մայիսի 10-ին՝ ժամը 1300-ին, «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի Գրադարանում։

Սպենսեր Ջոնսոնի «Նվերը» պատմություն է մի տղայի՝ պատանեկությունից դեպի հասունություն ճանապարհորդության մասին, պատմություն մի խորհրդավոր նվերի փնտրտուքի մասին, որի հաստատ գոյությունը հավաստում է տղայի ծեր ու իմաստուն ուսուցիչը։ Այդ նվերը, ըստ նրա, ամենաթանկ պարգևն է, որ մարդ կարող է ստանալ կյանքից: Ինչո՞ւ: Որովհետև այն միակ բանն է, որը չի փոխվում հարափոփոխ ժամանակներում:

Օրվա բանախոսն է Գյումրիի Իլյուզիաների թանգարանի էքսկուրսավար, զբոսավար Սեդա Ոսկանյանը։