30 հոկտեմբերի 2026թ., ՇՊՀ, «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողով

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (ՇՊՀ) կողմից կազմակերպվող «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2026թ. հոկտեմբերի 30-ին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  •  Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Մանկավարժական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն և նրա դասավանդման մեթոդիկա

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա և հեռավար:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև 2026թ. սեպտեմբերի 20-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Գիտաժողովի ընթացքում զեկուցված հոդվածները դիտարկվելու են որպես ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի 2026թ. N2-ում տպագրության ներկայացված հոդվածներ: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն դիտարկվի

  • մինչև 2026թ. հոկտեմբերի 20-ը  sush.science2023@gmail.com  էլեկտրոնային հասցեին ցանկալի է ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման և հարցուպատասխանի համար կտրվի մինչև 15 րոպե ժամանակ:

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Գիտաժողովի կազմհանձնաժողով