«Օլիմպիական խմբակներ» և «Կիրակնօրյա դպրոց» ՇՊՀ-ում 

Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր երեխան հմտանա մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտում, զարգացնի ճկուն տրամաբանություն ու հաղթի օլիմպիադաներում:

Շիրակի պետական համալսարանը հրավիրում է ծնողներին և աշակերտներին՝ ծանոթանալու երկու նոր կրթական ծրագրերի.

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐ.

  •  մաթեմատիկա՝ 5-10-րդ դասարաններ ,
  • ֆիզիկա՝ 7-10-րդ դասարաններ:
    Նախատեսված են այն աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են ոչ ստանդարտ, տրամաբանական խնդիրներով և ցանկանում են նախապատրաստվել առարկայական օլիմպիադաներին:

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑ.

  • մաթեմատիկա և ֆիզիկա` 7-9-րդ դասարաններ:
    Ծրագիրն օգնելու է ամրապնդել դպրոցում անցած նյութը, լրացնել նախորդ տարիների բացթողումները , զարգացնել տրամաբանությունը:

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին, Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում։

Մանրամասների համար զանգահարեք՝ 0312 2 66 00 հեռախոսահամարով: