ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ !!!
Սիրելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթը» (համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի № 1005-Ն որոշման)։
Մրցույթին կարող են մասնակցել․
• Բակալավրի 2-4-րդ կուրսի ուսանողները, ովքեր ունեն՝
o Առնվազն 80% և ավելի ՄՈԳ,
o Գիտական աշխատություններ, (Սպորտի և մշակույթի ոլորտում՝ մասնագիտական ձեռքբերումներ),
o Հասարակական ակտիվություն,
• Մագիստրատուրայի ուսանողները (առաջին կիսամյակն ավարտած), ովքեր ունեն՝
o Առնվազն 85% և ավելի ՄՈԳ,
o Գիտական աշխատություններ, (Սպորտի և մշակույթի ոլորտում՝ մասնագիտական ձեռքբերումներ),
o Հասարակական ակտիվություն:
Մրցույթն անցկացվում է հետևյալ ոլորտներում․
• Բնագիտություն և ՏՏ,
• Բժշկություն,
• Հումանիտար գիտություններ,
• Հասարակագիտություն,
• Ճարտարագիտություն և գյուղատնտեսություն,
• Մշակույթ և սպորտ,
• Հայագիտություն։
Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն են ՝
1. Մասնակցության հայտ (սահմանված ձևաչափով),
2. Առաջադիմության թերթիկ,
3. Բնութագիր,
4. Դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ՝ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր։
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հավաստագրով և ՀՀ Կառավարության կողմից սահմանված «Անվանական կրթաթոշակով»։
Հայտերը ներկայացնել ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը, ժամը 18:00։
Լրացուցիչ տեղեկությունների և մասնակցության համար կարող եք դիմել Ձեր ֆակուլտետի դեկանին:
