Առաջին կուրսից՝ որակի մշակույթի մասնակից
Նոր համալսարան, նոր միջավայր, նոր հնարավորություններ։
Շիրակի պետական համալսարանում առաջին կուրսեցիների հետ սեպտեմբերի 24-ին և 25-ին անցկացվեցին իրազեկման հանդիպումներ՝ համալսարանում իրականացվող որակի ապահովման գործընթացներին ծանոթացնելու և դրանցում ուսանողների մասնակցությունը խթանելու նպատակով:
💬 Ի՞նչ է որակի ապահովումը։
👥 Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր ուսանողի մասնակցությունը նպաստել կրթության որակի բարելավմանը։
📋 Ինչո՞ւ են կարևոր ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները։
Հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիները ծանոթացան այս և այլ հարցերին, քննարկեցին իրենց ակնկալիքներն ու առաջարկությունները և տեղեկացան համալսարանում գործող որակի ապահովման մեխանիզմներին։
Որակի մշակույթը ձևավորվում է մասնակցությամբ։
Իսկ մասնակցությունը կարող է սկսվել հենց առաջին կուրսից։


