Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Հարգելի՛ պարոն Սերոբյան,
Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի բոլոր աշխտակիցների, ուսանողների և աշակերտների անունից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ պետական այս բարձր պարգևին արժանանալու համար:
Անցած տարիների Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ Շիրակի պետական համալսարանն արձանագրել է լուրջ հաջողություններ ու ձեռքբերումներ կրթական, գիտահետազոտական և բուհական համակարգի կառավարման ոլորտներում:
Մաղթում ենք Ձեզ նորանոր նվաճումներ՝ հանուն Շիրակի պետական համալսարանի հետագա զարգացման և առաջընթացի:
Տեսանյութն ու լուսանկարը՝ president.am կայքից:

