ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձն Անկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հավաքական արժանապատվության և պետականակերտման գլխավոր խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Անկախությունը սոսկ պատմական իրողություն կամ օրացուցային տոն չէ. այն հարատև ընթացք է, պատասխանատվություն և յուրաքանչյուր օր սեփական ձեռքերով ապագա կերտելու անկապտելի իրավունք: Անցած տասնամյակների դժվարին, բայց պատվաբեր ուղին ապացուցեց, որ մեր ժողովրդի կամքն անկոտրում է, իսկ ինքնիշխան պետականության ամրապնդումը՝ բացարձակ արժեք: Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք գիտակցել, որ պետության հզորությունն ու անվտանգությունն սկսվում են մեր միասնականությունից և ստեղծագործ աշխատանքից:

Հոբելյանական այս տոնի առթիվ բոլորիս մաղթում եմ անսպառ եռանդ, անխռով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:

Թո՛ղ անկախության վեհ գաղափարը միշտ ուղենիշ լինի մեզ համար:

Անկախություն՝ հարատև պետություն։