Ամառային դպրոց

ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի հաղթող մասնակիցների պարգևատրումը

Այսօր ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ինտելեկտուալ խաղերի և սպորտլանդիաների հաղթող մասնակիցների պարգևատրումը։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց-2. օր 5

Ամառային դպրոցի ամփոփիչ հինգերորդ օրը մեկնարկեց ՇՊՀ-ի բակում, որտեղ մասնակիցները ծանոթացան Հասարական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս՝ պրոֆեսոր, նկարիչ Վ․ Խաչատրյանի հետ։

Պրոֆեսորը խոսեց հին շրջանի հայկական մշակույթից, արվեստից և նկարչությունից՝ նշելով, որ արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են` հատկապես դրանց գեղեցիկ կողմերը։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց-2. օր 4

Ամառային դպրոցի չորրորդ օրը սաները ճանաչողական այցով Հասարակական գիտությունների ֆակուլտետում էին, որտեղ նրանց դիմավորեց դեկանի ԺՊ՝ բ․գ․թ․, դոցենտ Օ․ Հովհաննիսյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի և ամբիոնների պատմությունը, խոսեց բուհական համակարգում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու կարևորության և դրա ապահովման հարցում ֆակուլտետում առկա մասնագիտական ու նյութատեխնիկական բազայի և հնարավորությունների մասին։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց-2. օր 3

Ամառային դպրոցի 3-րդ օրն սկսվեց ՇՊՀ Ռազմական ամբիոնից։ Ամբիոնի դասախոսներ՝ մայոր Տ․ Տիգրանյանն ու փոխգնդապետ Գ․ Հովհաննիսյանն աշակերտների հետ շրջայց կատարեցին մասնաշենքում, ներկայացրեցին ամբիոնի պատմությունն ու տարեգրությունը, զենքի պահասենյակում մասնակիցներին ցույց տվեցին ինքնաձիգեր և ձեռքի հակատանկային նռնականետներ։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց-2. օր 2

Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետին, որտեղ աշակերտներին ողջունեց դեկանի ԺՊ՝ բ․գ․թ․, դոցենտ Ա․ Գարեգինյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, ներկայացրեց մասնագիտությունների առանձնահատկությունները, այնուհետև միասին շրջայց կատարեցին ֆակուլտետում, ծանոթացան ամբիոնների գործունեությանը,  ֆրանկոֆոնիայի և թատերագետ Ռ․ Մադոյանի անունը կրող լսարաններին։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց-2. օր 1

Այսօր Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի 2-րդ փուլը։

Ծրագրի առաջին օրը մասնակիցներին ողջունեցին և հաջող ընթացք մաղթեցին Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ․ Էլոյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը, որից հետո աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ընթերցասրահին, այցելեցին Արտաքին համագործակցության կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․, դոցենտ Հ․ Մելքոնյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծանոթացրեց Էրազմուս+ ծրագրին և ընձեռած հնարավորություններին։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց. հինգերորդ օր

Ամառային դպրոցի առաջին փուլի վերջին՝ հինգերորդ օրը մասնակիցները ծանոթացան «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտությանը, պրոֆեսոր Վ․ Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտության առանձնահատկություններին։ Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր զրույց մշակույթի, արվեստի և գեղանկարչության մասին։Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց. չորրորդ օր

Ամառային դպրոցի չորրորդ օրը մասնակիցները ծանոթացան հանրապետությունում միակ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ ուսուցիչներ պատրաստող  Ռազմական ամբիոնի պատմությանն ու գործունեությանը, շրջայց կատարեցին մասնաշենքում, ներկա գտնվեցին կրակային պատրաստության դասաժամին, այնուհետև այցելեցին ՇՊՀ-ի քոլեջ։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց․ երրորդ օր

Ամառային դպրոցի երրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հասարակական գիտությունների ֆակուլտետին։ Ֆակուլտետի ուսանողները սահիկաշարերի միջոցով ներկայացրին ամբիոնների գործունեությունը և մասնագիտությունների առանձնահատկությունները։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց․ երկրորդ օր

Ամառային դպրոցի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին։
Ֆակուլտետի ուսանողները սահիկաշարերի միջոցով ներկայացրեցին իրենց ամբիոնների պատմությունները՝ աշակերտներին ծանոթացնելով բուհի ընձեռած հնարավորություններին։Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց՝ առաջին օր

Այսօր ՇՊՀ-ում էին Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, ովքեր մասնակցում էին բուհում մեկնարկած ամառային դպրոցի առաջին փուլին։ Վերջինս կտևի հունիսի 19-23-ը, իսկ երկրորդ փուլը կսկսվի հունիսի 26-ին և դարձյալ կտևի հինգ օր։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ ամփոփում

Ամառային դպրոցի վերջին՝ 5-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետին ծանոթանալով։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ Լուսիկ Ղուկասյանը ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտությունները, խոսեց մասնագիտական կրթության առանձնահատկությունների, ուսանողական ակտիվ առօրյայի մասին։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ 2-րդ փուլի ամփոփում

Շիրակի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Ամառային դպրոց» ծրագրի 2-րդ փուլը։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին ակտիվ մասնակցության համար, հարցրեց նրանց տպավորությունների մասին, լսեց առաջարկություններն, ապա հետագա հաջողություններ մաղթեց նրանց։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագրի 2-րդ փուլը

Շիրակի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտների 2-րդ խումբն է հնարավորություն ստացել ծանոթանալու համալսարանական կյանքին, մասնագիտական կողմնորոշման համար ստանալ խորհրդատվություն։

Միջոցառման մեկնարկին աշակերտներին ողջունեցին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը։  Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 4

Ամառային դպրոցի 4-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի ռազմական ամբիոնում, շարունակվեց ճանաչողական էքսկուրսիայով։

ՇՊՀ-ի հատուկ կարգավիճակ ունեցող ռազմական ամբիոնում աշակերտները շրջայց կատարեցին, եղան մասնագիտական լսարաններում, զինապահոցում, գրադարանում։ Ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ ուսուցիչներ պատրաստող հանրապետության միակ՝ ռազմական ամբիոնի պատմությունն ու գործունեությունը, խոսեց բաժնի առանձնահատկությունների մասին և պատասխանեց աշակերտների տարաբնույթ հարցերին։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 3

ՇՊՀ-ում Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնակցությամբ ընթացող ամառային դպրոցի 3-րդ օրը ևս հագեցած էր։

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետում աշակերտներին ողջունեց դեկան Թամարա Մելիքյանը, ծանոթացրեց ֆակուլտետի գործունեությանը, խոսեց ամբիոնների ու մասնագիտությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ոլորտների հեռանկարները։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 2

Ամառային դպրոցի 2-րդ օրը ՇՊՀ-ում մեկնարկեց սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում։

Մասնակից 3 տասնյակից ավելի աշակերտները ծանոթացան ֆակուլտետի և ամբիոնների գործունեությանը, մասնագիտությունների ցանկին, որոնցով իրականացվում է ընդունելություն, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հոգեբանության բաժնի ուսանողներն էլ աշակերտների հետ հոգեբանական թեստեր անցկացրեցին՝ պարզելու նրանց հաջողության մոտիվացիան։ Կարդալ ավելին․․․

Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 1

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է մեկշաբաթյա ամառային դպրոցը, որին մասնակցում են Շիրակի մարզի նախապես հայտագրված դպրոցների ավարտական դասարանների աշակերտները։ Միջոցառման բացմանը ներկա էին նաև աշակերտների ծնողները և ուսուցիչները։

Ողջունելով համալսարանում առաջին անգամ անցկացվող միջոցառումը՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը մասնակիցներին խորհուրդ տվեց լինել ակտիվ, օգտագործել ընծեռած հնարավորությունը և հույս հայտնեց, որ նրանցից շատերը որպես ուսանող կվերադառնան Շիրակի մայր բուհ։ Կարդալ ավելին․․․