Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 4

Ամառային դպրոցի 4-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի ռազմական ամբիոնում, շարունակվեց ճանաչողական էքսկուրսիայով։

ՇՊՀ-ի հատուկ կարգավիճակ ունեցող ռազմական ամբիոնում աշակերտները շրջայց կատարեցին, եղան մասնագիտական լսարաններում, զինապահոցում, գրադարանում։ Ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ ուսուցիչներ պատրաստող հանրապետության միակ՝ ռազմական ամբիոնի պատմությունն ու գործունեությունը, խոսեց բաժնի առանձնահատկությունների մասին և պատասխանեց աշակերտների տարաբնույթ հարցերին։

Շարահրապարակում շարք կանգնելուց և «Հավսար, զգա՛ստ» հրամանից հետո մասնակիցները ճանաչողական այցով մեկնեցին Հառիճավանք և Լմբատավանք։

Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան ակտիվ հանգիստ ունենալ և Շիրակի մարզի պատմամշակութային կոթողներին ծանոթանալ։ Աշակերտների համար կազմակերպված երթուղին անցկացրեց ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ, այժմ՝ դասախոս Քաջիկ Հարությունյանը՝ ներկայացնելով հնագույն հայկական վանքերի մասին տեղեկություններ ու ավանդապատումներ։

Աշակերտները վառ ու հարուստ տպավորություններով լի օր ունեցան և անմոռանալի հուշերով վերադարձան Գյումրի։