ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի հաղթող մասնակիցների պարգևատրումը

Այսօր ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ինտելեկտուալ խաղերի և սպորտլանդիաների հաղթող մասնակիցների պարգևատրումը։

ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, մինչ պատվոգրերը հանձնելը, զրուցեց սաների հետ, լսեց նրանց տպավորություններն ու կարծիքները, որոնք ստացել էին բուհում անցկացրած օրերի ընթացքում։ Ամառային դպրոցի մասնակից բոլոր սաները նշեցին, որ հասցրել են սիրել բուհը և այն ամենն, ինչ տեսել են բուհի պատերից ներս։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին ՇՊՀ-ի ռեկտորին և ողջ անձնակազմին՝ ջերմ ընդունելության և հոգատար վերաբերմունքի համար։

Պատվոգրերի հանձնմանը հաջորդեց երաժշտական ցերեկույթը, որն անցկացվեց համալսարանի բակում։

Մասնակիցները Շիրակի պետական համալսարանից հեռացան վառ ու հարուստ տպավորություններով, նոր գիտելիքներով և որպես ուսանող ՇՊՀ վերադառնալու ակնկալիքով։