ՇՊՀ-ում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագրի 2-րդ փուլը

Շիրակի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտների 2-րդ խումբն է հնարավորություն ստացել ծանոթանալու համալսարանական կյանքին, մասնագիտական կողմնորոշման համար ստանալ խորհրդատվություն։

Միջոցառման մեկնարկին աշակերտներին ողջունեցին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը։

Ռեկտորը, խոսելով 1-ին խմբի ակտիվ մասնակցության և դրական արձագանքների մասին, հաջող ու բացահայտումներով լի ընթացք մաղթեց աշակերտների 2-րդ խմբին։

Նազելի Ավետիսյանն էլ հույս հայտնեց, որ ամառային դպրոցի ընթացքում նրանք ոչ միայն մասնագիտական կողմոնորշում կստանան, այլ նաև իրենց լավագույնս կդրսևորեն և ձեռք կբերեն կայուն կապեր։

2-րդ փուլի մասնակիցները հնգօրյա «Ամառային դպրոցի» ընթացքում նույնպես շրջելու են համալսարանում, ծանոթանալու են բուհի նյութատեխնիկական հնարավորություններին, ֆակուլտետների գործունեությանն ու մասնագիտություններին, տեղեկանալու են եվրոպական համալսարաններում ուսումը շարունակելու պայմաններին, լսելու են դասախոսություններ արդիական թեմաներով, ինչպես նաև մասնակցելու են լաբարատոր փորձերի, ինտելեկտուալ ու սպորտային մի շարք միջոցառումների։