ՇՊՀ-ն ու «Փոլիսինեթ» ՀԿ-ն համագործակցության հուշագիր կնքեցին

Այսօր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը, ի դեմս համահիմնադիր, նախագահ Վիկտորյա Մելքոնյանի կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակը կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն ու համագործակցության հնարավոր ծրագրերի իրականացումն է։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում են կրթական ծրագրերի և առանձին դասընթացների համատեղ մշակում և իրականացում, մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, թեմատիկ բանավեճերի կազմակերպում, համատեղ գիտահետազոտական ծրագրերի և գիտաժողովների իրականացում, պրակտիկաների փոխադարձ կազմակերպում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, «Փոլիսինեթ» ՀԿ-ի համահիմնադիր Մագդա Արսենյանը։ Կողմերը քննարկեցին հուշագրի հիմնական ուղղություններով նախատեսված առաջիկա անելիքներն ու ծրագրերը։