Որակավորման քննությունները ՇՊՀ-ում
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամն իրավունք ունի կազմակերպել որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.
- Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Ա.02.04)
- Կենսաքիմիա (Գ.00.04)
- Համաշխարհային պատմություն (Է.00.02)
- Հայոց լեզու (Ժ.02.01)
- Մանկավարժության տեսություն և պատմություն (ԺԳ.00.01)
Քննությունը հանձնվում է այն մասնագիտությունից, որով հաստատվել է ատենախոսության թեման` ԲՈԿ-ի հաստատած ծրագրով: Այն դեպքերում, երբ հայցորդի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին (ենթաբնագավառին), որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից:
Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ըստ նախապես տրվող հայտարարության:
2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների մասնագիտական որակավորման քննությունների ժամանակացույց
2022թ. ապրիլ-հունիս ամիսների մասնագիտական որակավորման քննությունների ժամանակացույց
2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների մասնագիտական որակավորման քննությունների ժամանակացույց