ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տեղեկատվություն

ՇՊՀ-ի Գիտական տեղեկագիրը հիմնադրվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գիտական խորհրի կողմից 2011 թ.-ին: Առաջին համարը հրատարակվել է 2013 թ.-ին: Առաջին տարում լույս է տեսել տեղեկագրի 2 համար՝ Ա (Մաթեմատիկական, բնագիտական, տեխնիկական գիտություններ, տնտեսագիտություն և աշխարհագրություն) և Բ (Հումանիտար ու հասարակական գիտություններ, դասավանդման մեթոդիկաներ) պրակներով, այնուհետև ՀՀ ԲՈՀ-ի պահանջով՝ 1 համար՝ կրկին Ա և Բ պրակներով: Սակայն 2019 թ.-ից սկսած, նույն ՀՀ ԲՈԿ-ի պահանջով, լույս է տեսնում տեղեկագրի 2 համար՝ կրկին Ա և Բ պրակներով:

Սկսած 2013 թ.-ից մինչ այժմ (բացառությամբ 2022թ.-ի Բ պրակի) պարբերականը մշտապես ընդգրկված է եղել ՀՀ ԲՈԿ-ի (նախկինում՝ ԲՈՀ-ի) ընդունելի հրատարակությունների ցուցակում: Այն ընդգրկված է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN էլեկտրոնային տարբերակ՝ 2738-2559, տպագիր տարբերակ՝ 1829-3808) համակարգում, CROSSREF միջազգային մատենագիտական ​​տեղեկատու համակարգում, ինչպես նաև պարբերականում ընդգրկված հոդվածները 2021 թ.-ից օժտված են օբյեկտի թվային նույնականացման համարանիշով (DOI 10.54151/27382559): 2023թ. սեպտեմբերից այն գրանցված է գիտական հրատարակությունների տվյալների բազա հանդիսացող eLibrary գիտական էլեկտրոնային գրադարանում, իսկ 2026թ.-ից՝ գիտական հրատարակությունների վարկանիշավորման РИНЦ համակարգում:

ՇՊՀ Գիտական տեղեկագրում 2022թ.-ից հոդվածներ կարող են ներկայացվել միայն հետևյալ ուղղություններով.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
  • Գիտություններ Երկրի մասին
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Պատմական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն

2020 թ.-ի ընթացքում մշակվել և Գիտական խորհրդի կողմից հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի հրատարակման ընթացակարգը:

Խմբագրության հասցեն՝ 3126, ՀՀ,

Ք. Գյումրի, Պ. Սևակ 4

Էլ. հասցե sush.scientific.proceedings@gmail.com

Հեռ. 031266480