«Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորում
2019 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը ք. Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը կազմակերպում է «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը: Այս տարի ֆորումը համախմբելու է արհեստական բանականության և բնական գիտությունների ոլորտների գիտնականներին, առաջատար մասնագետներին և նորարարներին աշխարհի տարբեր գիտական և տեխնոլոգիական կենտրոններից:
Ֆորումի հիմնական ուղղություններն են՝
- Հասարակություն և արհեստական բանականություն,
- Գիտություն և արհեստական բանականություն:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: