Հանրապետական գիտաժողով ԳՊՀ-ում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ 120-ԱՄՅԱԿԻՆ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ​​ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019Թ. ՄԱՐՏԻ 21

2019թ. հունիսի 14-ին  Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կայնալու է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ա. Բակունցի 120-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային («Բակունցյան ընթերցումներ»):

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ն ուղարկել Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար Թ. Մարությանին (tmarutyan@mail.ru):

Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից ընտրված հոդվածները նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մասնակցության հայտ