Գիտաժողով ՀՊՄՀ-ում
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 24-25
2019թ. հունիսի 24-25-ը ՀՊՄՀ-ում տեղի կունենա «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիայի կողմից կազմակեպվող «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է քննարկել 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում առկա խնդիրները` քաղաքական գործընթացները, արտաքին քաղաքականությունը, տնտեսական կյանքը, սփյուռքի հետ կապը, հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և դերը, մշակութային կյանքը, կենցաղն ու առօրյան:
Այս խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին հրավիրում ենք միանալու գիտաժողովի աշխատանքներին:
Զեկուցումները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Գրանցման վերջնաժամկետը 2019թ.-ի մայիսի 30-ն է: Հայտերն ուղարկել hayastan19201991@mail.ru, hayastan19201991@gmail.com էլեկտրոնային հասցեներով:
Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: