Հանրապետական գիտաժողով ԳՊՀ-ում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ 120-ԱՄՅԱԿԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2019Թ. ՄԱՐՏԻ 21
2019թ. հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում կայնալու է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ա. Բակունցի 120-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային («Բակունցյան ընթերցումներ»):
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ն ուղարկել Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար Թ. Մարությանին (tmarutyan@mail.ru):
Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից ընտրված հոդվածները նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:
Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: