Մասնագիտական որակավորման քննություններ` հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար

2019թ. ապրիլհունիս ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով:

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 10-ը ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ներկայացնել դիմում:

Այլ բուհերի հետազոտողների մասնակցության համար անհրաժեշտ է համալսարանի  հաշվեհամարին       (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը:

* Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը  պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: