Մրցանակաբաշխություն կենսաբանական գիտությունների ոլորտում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԾ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ — ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ»

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ — Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է արժանվույնս գնահատել կենսաբանական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման վրա։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ը պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ www.unesco.org/egip/account-request հղումով:

Մանրամասների համար https://en.unesco.org/stem/lifesciences-prize:

Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: