Գիտատեխնիկական ոլորտում պետբյուջեից ֆինանսավորում ստանալու մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020-2022 ԹԹ. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՊԿ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով մինչև 2019 թվականի ապրիլի 5-ն անհրաժեշտ է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե ներկայացնել 2020-2022թթ. գիտական և գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև 2020թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման բազային ծրագրերի հայտերը (նաև խտասկավառակով): Հայտերի ձևերը տեղադրված են կոմիտեի կայքում (www.scs.am, «Գիտական և գիտատեխնիկական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժին):

Մասնկացության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: