«Իմ հետազոտության աշխարհը» միջազգային գիտաժողով աշակերտների համար
Սույն թվականի ապրիլի 19-26-ը Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացվելու է «Իմ հետազոտության աշխարհը» միջազգային 3-րդ գիտաժողովն աշակերտների համար: Գիտաժողովի նպատակն է խթանել աշակերտներին գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Գիտաժողովին կարող են մասնակցել 1-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև միջին մասնագիտական հաստատությունների 1-2 կուրսի ուսանողները՝ առկա և հեռակա ձևաչափով: Մասնակցության համար անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքները ներկայացնել մինչև սույն թվականաի ապրիլի 10-ը:
Գիտաժողովի ուղղություններն են՝
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա և աստղագիտություն
- Ինֆորմատիկա
- Ռուսաց լեզու և գրականություն
- Տնտեսագիտություն
- Պատմություն
- Քիմիա
- Կենսաբանություն
- Օտար լեզու
- Աշխարհագրություն
- Շրջակա միջավայր