«Իմ հետազոտության աշխարհը» միջազգային գիտաժողով աշակերտների համար

Սույն թվականի ապրիլի 19-26-ը  Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացվելու է «Իմ հետազոտության աշխարհը» միջազգային 3-րդ գիտաժողովն աշակերտների համար: Գիտաժողովի  նպատակն է խթանել  աշակերտներին գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Գիտաժողովին կարող են մասնակցել 1-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև միջին մասնագիտական հաստատությունների 1-2 կուրսի ուսանողները՝ առկա և հեռակա  ձևաչափով:  Մասնակցության համար անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքները ներկայացնել  մինչև սույն թվականաի ապրիլի 10-ը:

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Ինֆորմատիկա
  • Ռուսաց լեզու և գրականություն
  • Տնտեսագիտություն
  • Պատմություն
  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Օտար լեզու
  • Աշխարհագրություն
  • Շրջակա միջավայր

Օրակարգ