1

Հարգելի´ ուսանողներ,
Որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպելու է դասընթաց՝ «ուսանող-փորձագետներ» պատրաստելու նպատակով: Դասընթացը կազմակերպվելու է skype-ի միջոցով միայն Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար: Կարդալ ավելին...

ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:
2019թ. հունվարի 27-30-ը Քուվեյթում կայանալու է գյուտարարությանը նվիրված 11-րդ միջազգային ցուցահանդեսը: Կարդալ ավելին...

Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանը (ՄՄՊՀ) Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա հայտարարում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման հինգերորդ միջազգային դրամաշնորհային մրցույթ: Կարդալ ավելին...

Իվանո-Ֆրանկովսկի համալսարանը հայտարարում է գիտական տեղեկագրի տպագրության համար հոդվածների հավաքագրում: Սույն գիտական տեղեկագրում հոդված տպագրելու ցանկության դեպքում խնդրում ենք մինչև 2019 թ-ի հունվարի 30-ը դիմեք գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: Կարդալ ավելին...

2019թ. հուլիսի 10-20-ը Թբիլիսիի Ձեռագրերի ազգային կենտրոնում տեղի է ունենալու «Վրացական ձեռագիր» խորագրով վրացական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց և միջազգային գիտաժողով:
Միջազգային ամառային դպրոցի հիմնական ուղղություններն են.Կարդալ ավելին...

2019թ. սեպտեմբերի 20-21-ը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենալու «Մանկավարժական անցյալի մասին հետազոտությունների ակունքները. խնդիրների մեկնաբանություն և մեկնաբանության խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և անգլերեն: Կարդալ ավելին...

Ասպիրանտուրայի «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ ընդունելության մասնագիտական քննության հայտարարություն:
2018թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 1430-ին, ՇՊՀ-ի Բ2-6 լսարանում անցկացվելու է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ (դասիչ՝ ԺԳ.00.01) ընդունելության մասնագիտական քննությունը: Կարդալ ավելին...

«Ուսանողության ձայնը» հայտարարում է
Հարգելի՛ ուսանողներ,
«Ուսանողության ձայնը» հայտարարում է դիմում – հայտերի ընդունելություն՝ ուսանող – փորձագետների դասընթացի պատրաստման համար: Վերջինիս հնարավոր է մասնակցել նաև skype-ի միջոցով: Դասընթացների օրերի և ժամերի վերաբերյալ կլինեն հավելյալ տեղեկություններ: Կարդալ ավելին...

Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով:
Հարգելի՛ գործընկերներ,
ԻԻՀ իսլամական Ազատ համալսարանը 2019թ. հունվարի 29-31-ը Թեհրանում նախատեսում է անցկացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: 2 էջանոց աբստրակտների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2018թ. դեկտեմբերի 6-ն է: Կարդալ ավելին...

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018-2019 ուսումնական տարում անվճար հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Մանկավարժության տեսություն և պատմություն» (ԺԳ.00.01) մասնագիտությամբ (1 տեղ): Կարդալ ավելին...

ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ գործընկերներ,
Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է GIST Tech-I մրցույթը: Կարդալ ավելին...

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին Շադրինսկու պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենալու «Մանկավարժական կրթություն. ավանդույթներ, ինովացիա, փնտրումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև սույն թվականի դեկտեմբերի 5-ը:
Մանրամասների համար՝ Հայտարարություն

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ժամը 1230-ից ՇՊՀ դահլիճում տեղի կունենա «Գիտության հետազոտության մեթոդաբանություն» թեմայով դասախոսություն:
Բանախոս՝ Սանկտ Պետերբուրգի Պ.Ֆ.Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանի սոցիալ-հումանիտար դիսցիպլինների ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Քաջիկ Օհանյան: Կարդալ ավելին...

Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում
ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում 2018թ-ի դեկտեմբերի 1-5 տեղի կունենա միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» խորագրով: Կարդալ ավելին...

«ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Զեկուցումները պետք է նվիրված լինեն Հայաստանի պատմության, հնագիտության, ազգաբանության, բանագիտության, հայ մշակույթի հարցերին: Կարդալ ավելին...

Տարեկան գիտաժողով Հայ-Ռուսական համալսարանում
Սույն թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունենալու 13-րդ Տարեկան գիտաժողով: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև սույն թվականի նոյմբերի 9-ը: Կարդալ ավելին...

2018թ. նոյեմբերի 1-ից 30-ը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են որակավորման քննություններ հետևյալ մասնագիտությունների ուղղությամբ. Կարդալ ավելին...

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են անվճար սովորել և հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում: Կարդալ ավելին...

ՇՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ
ՏՆՕՐԵՆ | ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ
1100-1200 ԵՎ 1500-1600 |
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ | ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ
1200-1300 ԵՎ 1400-1500 |

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի գիտական գործունեության զարգացման, ուսումնական աշխատանքների արդյունքների ներդրման նպատակով հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ: Կարդալ ավելին...

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Շադրինսկու պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունենալու «Ժամանակակից կրթություն. մեթոդաբանություն, տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը:
Մանրամասները՝ այստեղ

2019թ. հունիսի 6-7-ը Վանաձորի պետական համալսարանում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով՝ նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին և համալսարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովի թեմատիկան ազատ է՝ հումանիտար-հասարակագիտական և բնագիտամաթեմատիկական: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը:
Մանրամասները՝ այստեղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-27, 2018Թ.
Հարգելի գործընկերներ, Կարդալ ավելին...

ՇՊՀ «Գիտական տեղեկագիր» հանդեսի 2018 թվականի Ա և Բ պրակներում տպագրման համար գիտական հոդվածներն ընդունվում են մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը: Կարդալ ավելին...

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ /ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ/ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:
Հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման համար (հայցորդություն) կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման: Կարդալ ավելին...

Ս/թ մարտի 3-ին, ժամը 12:00-ին կկայանա Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական հանդիպումը ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվելու է ՇՊՀ-ի ուսանողների կարիքների վերհանման, օժանդակման և ուղորդման կարգը, որը ներկայացվելու է Գիտական խորհրդի հաստատմանը: Կարդալ ավելին