Հայտարարություն

Ս/թ մարտի 3-ին, ժամը 12:00-ին կկայանա Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական հանդիպումը ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվելու է ՇՊՀ-ի ուսանողների կարիքների վերհանման, օժանդակման և ուղորդման կարգը, որը ներկայացվելու է Գիտական խորհրդի հաստատմանը:

 Սույն կարգը կանոնակարգելու է ՇՊՀ ուսանողների գիտակրթական կարիքների ուսումնասիրման, բացահայտման և դրանց բավարարման գործընթացները՝միտված որակյալ կրթական միջավայրի ապահովմանը: