Հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների որակավորման քննությունների հայտարարություն

2018թ. նոյեմբերի 1-ից  30-ը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են որակավորման քննություններ հետևյալ մասնագիտությունների ուղղությամբ.

 

Մասնագիտություն Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր,ժամ[1] Մասնագիտական որակավորման քննության օր,ժամ
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա /Ա.02.04/ 02 նոյեմբերի 2018թ. 20 նոյեմբերի 2018թ.
Հայոց լեզու /Ժ.02.01/ 07 նոյեմբերի 2018թ. 22 նոյեմբերի 2018թ.
Հայոց պատմություն /Է.00.01/ 09 նոյեմբերի 2018թ. 27 նոյեմբերի 2018թ.
Մանկավարժության տեսություն և պատմություն /ԺԳ.00.01/ 14 նոյեմբերի 2018թ. 29 նոյեմբերի 2018թ.

 

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ներկայացնել դիմում:

Այլ բուհերի հետազոտողների մասնակցության համար անհրաժեշտ է համալսարանի  հաշվեհամարին        (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը:


[1] Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, ապա նա պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: