ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ»  մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են անվճար սովորել և հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում:

 

Շվեյցարիայի կառավարության՝ հայ դիմորդների համար սահմանված 2019-2020թթ. «Գերազանցության կրթաթոշակներ»  ծրագրի շրջանակներում նախատեսված են՝

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • հետդոկտորական կրթաթոշակներ:

 

Ծրագրերին դիմել ցանկացողները պետք է լրացնեն նախնական դիմումի հայտաձև, որից հետո միայն նրանց կուղարկվի կոնկրետ ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը:

 

Ծրագրերի դիմորդները մինչև ամբողջական դիմումների ընդունման վերջնաժամկետը պահանջվող այլ փաստաթղթերին զուգահեռ պետք է ունենան նաև հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարելու և նպաստելու դիմորդի ուսումնառությանը և/կամ հետազոտությանը Շվեյցարիայում: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընտրել համալսարանը և/կամ ուսումնական հաստատությունը և կապ հաստատել համապատասխան պրոֆեսորի հետ:

Դիմումների ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

Մանրամասների համար պետք է այցելել հետևյալ հղումով http://bit.ly/swiss2018

ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի

 ապահովման և կառավարման կենտրոն