«SMM-ը և PR-ը լրագրության համար» խորագրով դասընթաց ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում լրագրություն, հայոց լեզու և գրականություն բաժինների ուսանողների հետ «SMM-ը և PR-ը լրագրության համար» խորագրով դասընթաց անցկացրին Հայաստանի հանրային ռադիոյի արտաքին կապերի և SMM-ի պատասխանատու Էդգար Ամիրխանյանը և հաղորդավար Տիգրան Հարությունյանը:

Ո՞րն է հանրային հարաբերությունների դերը, ինչպե՞ս ճիշտ աշխատել ԶԼՄ-ների հետ, ինչպե՞ս օգտագործել սոցցանցերը լրագրողական պատմություններ ստեղծելու և տարածելու համար, ինչպե՞ս պլանավորել ու կառավարել սոցիալական մեդիա մարքեթինգը, որո՞նք են լսարանն ընդլայնելու հնարավորությունները, ինչպե՞ս արդյունավետ կիրառել գովազդը սոցիալական հարթակներում. այս և այլ հարցերի պատասխաններ ուսանողները ստացան բանախոսներից:

Արդյունավետ հանդիպման ավարտին որոշվեց մասնագիտական դասընթացները շարունակական դարձնել: