ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են անվճար սովորել և հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում:
Շվեյցարիայի կառավարության՝ հայ դիմորդների համար սահմանված 2019-2020թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում նախատեսված են՝
- հետազոտական կրթաթոշակներ,
- ասպիրանտական կրթաթոշակներ,
- հետդոկտորական կրթաթոշակներ:
Ծրագրերին դիմել ցանկացողները պետք է լրացնեն նախնական դիմումի հայտաձև, որից հետո միայն նրանց կուղարկվի կոնկրետ ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը:
Ծրագրերի դիմորդները մինչև ամբողջական դիմումների ընդունման վերջնաժամկետը պահանջվող այլ փաստաթղթերին զուգահեռ պետք է ունենան նաև հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարելու և նպաստելու դիմորդի ուսումնառությանը և/կամ հետազոտությանը Շվեյցարիայում: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընտրել համալսարանը և/կամ ուսումնական հաստատությունը և կապ հաստատել համապատասխան պրոֆեսորի հետ:
Դիմումների ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:
Մանրամասների համար պետք է այցելել հետևյալ հղումով http://bit.ly/swiss2018
ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի
ապահովման և կառավարման կենտրոն