«Վրացական ձեռագիր» խորագրով վրացական հետազոտությունների միջազգային ամառային դպրոցի և միջազգային գիտաժողովի հայտարարություն

«ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐ»
ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, ԹԲԻԼԻՍԻ
2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 10-20

 

2019թ. հուլիսի 10-20-ը Թբիլիսիի Ձեռագրերի ազգային կենտրոնում տեղի է ունենալու «Վրացական ձեռագիր» խորագրով վրացական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց և միջազգային գիտաժողով:

Միջազգային ամառային դպրոցի հիմնական ուղղություններն են.

  • վրացական գիր,
  • վրացական ձեռագիր,
  • վրացական պատմական փաստաթղթեր,
  • վրացական տպագիր գիրք,
  • Ձեռագրի ազգային կենտրոնը՝ որպես ուրույն ինստիտուտ:

Միջազգային գիտաժողովն անցկացվելու է լիագումար նիստում և երեք բաժիններում.

  • կոդագիտություն, տեքստաբանություն, գրքերի արվեստ,
  • ամսագրերի, տվյալների բազայի ստեղծում և թվայնացում ,
  • ծրագրեի ներկայացում:

Կացության հարցը հոգում է Ձեռագրերի ազգային կենտրոնը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակցի:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

 

Մանրամասների համար՝

Հայտ

Հայտարարություն