«Վրացական ձեռագիր» խորագրով վրացական հետազոտությունների միջազգային ամառային դպրոցի և միջազգային գիտաժողովի հայտարարություն
«ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐ»
ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՁԵՌԱԳՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, ԹԲԻԼԻՍԻ
2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 10-20
2019թ. հուլիսի 10-20-ը Թբիլիսիի Ձեռագրերի ազգային կենտրոնում տեղի է ունենալու «Վրացական ձեռագիր» խորագրով վրացական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց և միջազգային գիտաժողով:
Միջազգային ամառային դպրոցի հիմնական ուղղություններն են.
- վրացական գիր,
- վրացական ձեռագիր,
- վրացական պատմական փաստաթղթեր,
- վրացական տպագիր գիրք,
- Ձեռագրի ազգային կենտրոնը՝ որպես ուրույն ինստիտուտ:
Միջազգային գիտաժողովն անցկացվելու է լիագումար նիստում և երեք բաժիններում.
- կոդագիտություն, տեքստաբանություն, գրքերի արվեստ,
- ամսագրերի, տվյալների բազայի ստեղծում և թվայնացում ,
- ծրագրեի ներկայացում:
Կացության հարցը հոգում է Ձեռագրերի ազգային կենտրոնը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակցի:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
Մանրամասների համար՝