ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018-2019 ուսումնական տարում անվճար հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Մանկավարժության տեսություն և պատմություն» (ԺԳ.00.01) մասնագիտությամբ (1 տեղ):
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում՝ ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները վերադարձվում են դիմումը լրացնելուց հետո),
- ինքնակենսագրություն,
- երեք լուսանկար՝ 3×4 չափի,
- անձնական թերթիկ,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո), (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին) ,
- «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականներ կամ դրանց համապատասխան տեղեկանքներ,
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
- գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը ղեկավարման վերաբերյալ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Ասպիրանտուրայի ընդունելության փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ս/թ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ը:
Հասցե. ՀՀ, ք. Գյումրի, Պ. Սևակ 4
Էլ. հասցե. shsu.science@gmail.com
Հեռ. +312 66480