ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2018-2019 ուսումնական տարում անվճար հիմունքով հեռակա  ուսուցմամբ  ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Մանկավարժության տեսություն և պատմություն» (ԺԳ.00.01) մասնագիտությամբ (1 տեղ):

 

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

 

  • Դիմում՝ ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  • անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները վերադարձվում են դիմումը լրացնելուց հետո),
  • ինքնակենսագրություն,
  • երեք լուսանկար՝ 3×4 չափի,
  • անձնական թերթիկ,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո), (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին) ,
  • «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականներ կամ դրանց համապատասխան տեղեկանքներ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
  • գիտական ղեկավարի գրավոր համաձայնությունը ղեկավարման վերաբերյալ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

 

Ասպիրանտուրայի ընդունելության փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ս/թ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ը:

 

Հասցե. ՀՀ, ք. Գյումրի, Պ. Սևակ 4

Էլ. հասցե. shsu.science@gmail.com

Հեռ. +312 66480