Տարեկան գիտաժողով Հայ-Ռուսական համալսարանում

Սույն թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունենալու 13-րդ Տարեկան գիտաժողով: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք դիմել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն մինչև սույն թվականի նոյեմբերի 9-ը:

Գիտաժողովն անցկացվելու է  հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
  • Ֆիկիկատեխնիկական գիտություններ
  • Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիալ-հումանիտար գիտություններ

  • Փիլիսոփայություն, քաղաքգիտական և պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  • Հոգեբանություն
  • Արևելագիտություն

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ  է մինչև 2018թ. նոյեմբերի 9-ը դիմել  գիտական քաղաքականութան, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Գիտաժողովն անցկացվում է ռուսերեն, անգլերեն և հայերեն: Գիտաժողովին թույլատրվում է միայն առկա մասնակցություն (զեկույց, քննարկումներին մասնակցություն)

Տրանսպորտի, կացության և սննդի հարցը հոգում է մասնակիցը:

Բակալավրի, մագիստրատուրայի ուսանողները կարող են մասնակցել  գիտաժողովի աշխատանքներին միայն  գիտական ղեկավարի համահեղինակ լինելու դեպքում:

Առավել մանրամասն՝  Հայ-Ռուսական համալսարան